Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով Հայաստանում կարմրուկի տարածմանը, գրում է.
«Կարմրուկի գրանցված դեպքերի թիվը հասավ 50-ի: Ու էլի ոչ մեկ մեղավոր չէ:
Գործադիրը չի քննարկում՝ կարող է՞ սխալվեցին, երբ բոլոր տեսչականներին սահմանից հանեցին և արդեն ՊԵԿ-ն է սահմնում հսկում մարդկանց առողջական վիճակը: Նախարարությունը լռում է, թե ինչ չի արել կամ ինչն է սխալ արել իրենց «սիրելի» հիվանդանոցը, որ չի կանխվել վարակի ներհիվանդանոցային տարածումը, դե իսկ տեսչական մարմինն էլ մոռացել է, որ ինքն է ստուգողն ու սանկցիա կիրառողը:
Հ.Գ. Կարևորը բարեփոխումների մասին մամուլի հաղորդագրությունների պակաս չկա:
Հ.Գ.2 Մեր դեպքում առողջապահության ոլորտում կարող էին և միայն իրավական հարցերը կարևորվել՝ հաշվի առնելով նախարարի մասնագիտությունը, բայց դե իրավական կողմն էլ է մնում բաց»։