Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է օրենքը, որը նախատեսում է մահապատիժ սահմանել այն պաշտոնյաների եւ զինվորականների համար, ովքեր մեղավոր կճանաչվեն պետական դավաճանության մեջ։ Բացի այդ, նոր օրենքը թույլ կտա պետական դավաճանության, լրտեսության եւ պետության ու ժողովրդի դեմ դավադրության կասկածանքի համար երեք օրվա փոխարեն կալանքի տակ վերցնել 10 օր՝ ավելի բարձր որակի հետաքննություն անցկացնելու համար։ Օրենքը տարածվում է բոլոր կատեգորիաների պետական պաշտոնյաների եւ զինվորական ծառայողների վրա։ Նոր օրենքը քրեական պատասխանատվություն է սահմանում ահաբեկչության քարոզչության, բելառուսական բանակի եւ այլ ռազմականացված խմբավորումների վարկաբեկման, ինչպես նաեւ՝ պետական գաղտնիքի պահանջները խախտելու համար։