Ռուսաստանը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի հետ երկխոսության ընթացքում տքնաջան և բարդ աշխատանքը։ Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը, որպես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է շատ տքնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,- ասել է նա։
Պեսկովը նման հայտարարություն արել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված կոչը Արցախի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ։