• Latest
Պարույր Սևակի ծննդյան օրն է

Պարույր Սևակի ծննդյան օրն է

24 Հունվարի, 2023
Արցախի ժողովրդին նվիրաբերած 250 տ. հումանիտար բեռը շարունակում է մնալ Գորիսում. Շտաբ

Արցախի ժողովրդին նվիրաբերած 250 տ. հումանիտար բեռը շարունակում է մնալ Գորիսում. Շտաբ

27 Հունվարի, 2023
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՊԱՇՏՈՆԻ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԹՔԱԾ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՊԱՇՏՈՆԻ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԹՔԱԾ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ

27 Հունվարի, 2023
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՈՎ Է ՄԻՊ ԺՊ-Ն

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՈՎ Է ՄԻՊ ԺՊ-Ն

27 Հունվարի, 2023
Ռուսական կողմը կոշտ զգուշացում է արել․ Տիգրան Աբրահամյան

Ռուսական կողմը կոշտ զգուշացում է արել․ Տիգրան Աբրահամյան

27 Հունվարի, 2023
Ղուրանն այրած դանիացի արմատականը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին

Ղուրանն այրած դանիացի արմատականը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին

27 Հունվարի, 2023
Մի իրի պատմություն.դաշնամուր

Մի իրի պատմություն.դաշնամուր

27 Հունվարի, 2023
ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն իրեն վարորդ է գրանցել սեփական ամուսնուն

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն իրեն վարորդ է գրանցել սեփական ամուսնուն

27 Հունվարի, 2023
ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում նշանակալի ջանքեր է գործադրում՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը. Մորա

ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում նշանակալի ջանքեր է գործադրում՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը. Մորա

27 Հունվարի, 2023
Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

27 Հունվարի, 2023
Անահիտ Սիմոնյանի և որդու լուսանկարները Լոս Անջելեսից

Անահիտ Սիմոնյանի և որդու լուսանկարները Լոս Անջելեսից

27 Հունվարի, 2023
«Խաղաղությունը օդում է․․․»․ Տաթևիկ Ադումյանի հրապարակումը Բալիից

«Խաղաղությունը օդում է․․․»․ Տաթևիկ Ադումյանի հրապարակումը Բալիից

27 Հունվարի, 2023
Քիմ Քարդաշյանը դստեր ծննդյան արարողությունից լուսանկարներ է հրապարակել

Քիմ Քարդաշյանը դստեր ծննդյան արարողությունից լուսանկարներ է հրապարակել

27 Հունվարի, 2023
Բացառիկ թեթև և հետաքրքիր օրերից է. հունվարի 27-ի աստղագուշակ

Բացառիկ թեթև և հետաքրքիր օրերից է. հունվարի 27-ի աստղագուշակ

27 Հունվարի, 2023
Ճապոնիան կարգելի պատվաստանյութերի և բժշկական սարքավորումների արտահանումը Ռուսաստան

Ճապոնիան կարգելի պատվաստանյութերի և բժշկական սարքավորումների արտահանումը Ռուսաստան

27 Հունվարի, 2023
Արծվաբերդում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Արծվաբերդում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

27 Հունվարի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայորդյաց տների պատասխանատուներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայորդյաց տների պատասխանատուներին

27 Հունվարի, 2023
Անշարժ գույքի շուկան պասիվացել է. ռուսները վարձակալում են Երևանից դուրս. «Ժողովուրդ»

Անշարժ գույքի շուկան պասիվացել է. ռուսները վարձակալում են Երևանից դուրս. «Ժողովուրդ»

27 Հունվարի, 2023
ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին

ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին

27 Հունվարի, 2023
Դվինի Արտակը պատրաստվում է Երևանում մեծ խաղատուն բացել․ «Հրապարակ»

Դվինի Արտակը պատրաստվում է Երևանում մեծ խաղատուն բացել․ «Հրապարակ»

27 Հունվարի, 2023
ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ․ «Հրապարակ»

ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ․ «Հրապարակ»

27 Հունվարի, 2023
Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»

Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»

27 Հունվարի, 2023
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

27 Հունվարի, 2023
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 5 մարզում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 5 մարզում

27 Հունվարի, 2023
Երևանում մեքենա է այրվել

Երևանում մեքենա է այրվել

27 Հունվարի, 2023
Հիվանդանոցում մահացել է նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, որը կասկածելի փաթեթ էր կուլ տվել

Հիվանդանոցում մահացել է նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, որը կասկածելի փաթեթ էր կուլ տվել

27 Հունվարի, 2023
«Քնեցրել են ու իրենց սեւ գործն արել». Վոլոդյայի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին

«Քնեցրել են ու իրենց սեւ գործն արել». Վոլոդյայի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին

26 Հունվարի, 2023
Կասկածյալը ձերբակալվեց, գողոնը մասամբ հայտնաբերվեց. «հերոսը» 17-ամյա պատանի էր

Կասկածյալը ձերբակալվեց, գողոնը մասամբ հայտնաբերվեց. «հերոսը» 17-ամյա պատանի էր

26 Հունվարի, 2023
ՕՍԿԱՐ-2023-Ի ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

ՕՍԿԱՐ-2023-Ի ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

26 Հունվարի, 2023
ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

26 Հունվարի, 2023
Ահազանգից մոտ կես ժամ անց Շիրակի մարզի պարեկները հիշյալ մեքենան հայտնաբերեցին

Ահազանգից մոտ կես ժամ անց Շիրակի մարզի պարեկները հիշյալ մեքենան հայտնաբերեցին

26 Հունվարի, 2023
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
Ուրբաթ, 27 Հունվարի, 2023
ԱՄԲԻՈՆ NEWS
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
No Result
View All Result
ԱՄԲԻՈՆ NEWS
No Result
View All Result
Home Մշակույթ

Պարույր Սևակի ծննդյան օրն է

24 Հունվարի, 2023
in Մշակույթ

…Պարույր Սևակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»»,- Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքերն են Պարույր Սևակի մասին։

99 տարի առաջ այս օրն է ծնվել մեծ գրողը։

«Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից»,- ասել է նկարիչ Մարտիրոս Սարյանը։

Պ. Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1958թ. Սևակն ավարտում է «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը տպագրվում է Երևանում 1959-ին` միանգամից ժողովրդականություն բերելով նրան:  1963թ. տպագրվում է Սևակի «Մարդը ափի մեջ» ժողովածուն:

Պ.Սևակի վերջին` «Եղիցի լույս» ժողովածուն տպագրվում է 1969 թվականին, բայց… հրապարակ հանվում 1971-ին` բանաստեղծի ողբերգական մահից մոտ երկու ամիս անց:

1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ 1967թ-ին «Սայաթ-Նովա» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել է (1970թ.) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

«Իր սերնդակիցներից ոչ ոք այնպիսի հետք չթողեց հայ պոեզիայում,  ինչպես Պարույր Սևակը: Նա գրականություն մտավ սեփականատերի և տանտիրոջ իրավունքով: Սևակի իդեալը «մտածող, մտավորական, իմացական հերոսն է», անկախ այն հանգամանքից քնարական հերոս է թե վիպական: Այն հերոսը, որը քայլում է ժամանակի հետ, որը կարող է «հոգեպես գոհացնել» ընթերցողին»,- ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ասել էր բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը:

Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Սայաթ-Նովա» (1965թ.) փաստագրական կինոնկարները:

«Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով»,— գրել է բանաստեղծ Համո Սահյանը։

Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

«Ի՞նչ պատահեց քեզ և ինչո՞ւ հանկարծ «Կենսագրական խենթ» խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՞վ գիտե տարածդ ի՛նչ էր…»,- գրել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը։

Մեծն գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածները։ Ըստ վարկածներից մեկի, Սևակը մեքենա վարել չի գիտեցել, բայց այդ օրը նա պետք է գար Երևան, իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել, պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոկանգառից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան բախվել է հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի արդյունքում մահացել են Սևակն ու նրա կինը։ Ըստ մեկ այլ վարկածի, գրողի սպանությունը եղել է կազմակերպված և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով։

«Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա: Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ… Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում` Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ծայրերը…»,- ասել է  բանաստեղծ Վահագն Դավթյանը։

Բանաստեղծի կենդանության օրոք իբրև նրա ծննդյան օր միշտ նշվել է հունվարի 26-ը: Բայց անընդհատ խոսվել ու ասվել է, որ նա ծնվել է հունվարի 24-ին, իսկ հունվարի 26-ը եղել է Պարույր Սևակի ծննդյան գրանցման օրը: Բանաստեղծի բոլոր փաստաթղթերում, ինչպես զանազան կարգի նշումներում, իբրև ծննդյան օր նշված է 1924թ. հունվարի 26-ը: Բայց «Սայաթ-Նովան և միջնադարյան տաղերգությունը» անավարտ ուսումնասիրության ձեռագրում, որ բանաստեղծի ամենավերջին ձեռագրերից է, 1971թ. հունվարի 24-ի նշումի կողքին Պարույր Սևակը ավելացրել է՝ «ծննդյանս օրը»: Ճիշտը, ամենայն հավանականությամբ, հունվարի 24-ն է (Ծանոթագրությունը՝ Ալբերտ Արիստակեսյանի): 

Share198Tweet124SendShare

Շաբաթվա Կարևոր նյութերը

  • Իրականում ի՞նչ էր եղել Ազատ գյուղում տեղակայված ինժինիերասակրավորական վաշտի հետ.Կարապետ Պողոսյան

    Իրականում ի՞նչ էր եղել Ազատ գյուղում տեղակայված ինժինիերասակրավորական վաշտի հետ.Կարապետ Պողոսյան

    761 shares
    Share 304 Tweet 190
  • ԵՐԲ Է ԱՂԻ ԲԼԻԹ ՈՒՏԵԼՈՒ ՕՐԸ ԵՒ ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱՅն

    937 shares
    Share 375 Tweet 234
  • Ի՞նչ պաշտոնի է հավակնում Քրիստիննե Գրիգորյանը

    564 shares
    Share 226 Tweet 141
  • Փաստորեն հայաստանյան բարեկամներն եղել են կեղծ, ուտող թռնող…Կարապետ Պողոսյան

    556 shares
    Share 222 Tweet 139
  • Մեքենաների մաքսազերծումը 2023 թվականին

    548 shares
    Share 219 Tweet 137
  • «Ինձ համար զարմանալի չի, որ Արմինկայի կլիպի ձկնիկը պետության երկրորդ դեմք դառնալուց հետո էնքան ա նագլիացել…»

    542 shares
    Share 217 Tweet 136
ԱՄԲԻՈՆ NEWS

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam