Պարոն Ծառուկյանը երիցս նշել է,որ առողջապահության ոլորտում լուրջ բաց ունենք.Քրիստինա Հովակիվյան

Պարոն Ծառուկյանը երիցս նշել է,որ առողջապահության ոլորտում լուրջ բաց ունենք։ Պետպատվերներն իրենց չեն արդարացնում։ Մարդիկ,ովքեր նույնիսկ լիարժեք սնվելու գումար չունեն՝ չեն կարողանում բուժում ստանալ։ Սոցիալապես խոցելի շերտը ստիպված է ինքնաբուժությամբ զբաղվել, կամ էլ հարմարվել հիվանդությանը։ Այս խնդրի մասին վաղուց է խոսվել։ Պարոն Ծառուկյանն առաջարկել է խնդրի լուծումը,սակայն մարդկանց անտարբերության պատճառով,այսօր ավելի վատ վիճակում ենք։ Պետք էր ժամանակին ականջալուր լինել պարոն Ծառուկյանին եւ այսօր մարդիկ ստիպված չէին լինի վարկ վերցնել բուժում ստանալու համար
«Այսօր մարդիկ հիվանդ, հիվանդանոց չեն գնում, գումար չունեն, ամաչում են գնան, բայց պետական բյուջեից 250 միլիոն տրամադրված է առողջապահության համար: Դա պետպատվերի տեսքով է: Տեսնում եմ` պետպատվերը չի արդարացնում, լիարժեք արդյունավետ չի, թող պատվերը փոխեն սերտիֆիկատի տեսքով, որ մարդիկ արժանապատիվ գնան հիվանդանոց, գլուխը չկախեն, չամաչեն, գնան, դիմեն, որ ընտանիքով, բարեկամությամբ տունը վարկի տակ չդնեն, որ տանեցուն,ծնողին մի հատ ստենդ դնեն»:
Գագիկ Ծառուկյան
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )