Հասարակական-քաղաքական ամենատարբեր շրջանակներ, զոհված զինվորների, սպաների մայրերն ու այրիները հայտարարում են, որ պարտության և հազարավոր զոհերի պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանը չպետք է ոտք դնի Եռաբլուր զինվորական պանթեոն։
Շատերն արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստվում են փակել Եռաբլուր տանող ճանապարհները, որպեսզի Փաշինյանը չկարողանա մտնել Եռաբլուր։ Զոհերից մեկի հարազատը մեզ հետ զրույցում ասաց, որ փորձում է համախոհներ հավաքել, որպեսզի մասնակցեն Փաշինյանի կազմակերպած երթին։ Նրանց նպատակն է Փաշինյանին տեսնելուն պես նեխած ձվեր նետեն նրա վրա․«Նեխած ձուն Նիկոլ Փաշինյանի սիմվբոլն է, այն գարշահոտ է արձակում և որևէ մեկին պետք չէ։ Մեր նպատակը չէ նրան ֆիզիկական ցավ պատճառելը՝ մենք ուզում ենք ցույց տալ, որ նա անընդունելի է մեզ համար»,-ասաց մեր զրուցակիցը։