ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ մարտի 10-ին, անակնկալ այցելել է ՊՆ N զորամաս։
Ինչպես տեղեկանում է ՊՆ-ից, նախարար Պապիկյանը շրջել է զորամասում, հետեւել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաեւ ամիսներ առաջ զորամասը համալրած նորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, հետեւել ուսումնական ծրագրով սահմանված մարտավարամասնագիտական եւ ֆիզիկական պատրաստության դասընթացներին։