Վերջին շրջանում գրեթե պարբերաբար տեղեկանում ենք պետական դավաճանության դեպքերի մասին։Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ լավ կլիներ, որ պատերազմի ժամանակ դավաճաններ հայտնաբերեին, այն ադրբեջանական սպայական կազմին, ովքեր հայերեն են խոսել:Իրավապաշտպանի կարծիքով՝իշխանությունը նման գործողություններով փորձում է ժողովրդի ուշադրությունը շեղել՝ ցույց տալով, որ երկրում դավաճաններ են եղել, և այդ ամենը ներկայացնում են այնպես, որ մարդիկ հավատում են դրան:
Տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունը լցնում է այն բացը, որը չեն արել պատերազմի ժամանակ:
Դավաճանության մեջ մեղադրվող անձին զրկում են պաշտպանվելու հնարավորությունից՝ նախապես ստեղծելով հանրային կարծիք: Էսպես գործում էին նախկին իշխանությունների օրոք, երբ մարդուն զրկում էին պաշտպանվելու հնարավորությունից, և շատ հարցերում է, որ այս իշխանությունը առաջնորդվում է նախկինների աշխատելաոճով։
Իսկ թե դավաճանության դեպքերից քանիսն են համապատասխանում իրականությանը, ինչ ապացույցներ են ձեռք բերվել կամ ինչպես են ձեռք բերվել, այդ հարցերին չկա պատասխան։
Ավելի լավ կլիներ, որ պատերազմի ժամանակ, այդ այսպես կոչված դավաճաններին հայտնաբերեին, այն ժամանակ էր պետք ակտիվ աշխատել, իսկ հիմա հանրության մոտ ուղղակի փորձում են հեղինակություն ձեռք բերել: Չպետք է տպավորություն ստեղծել, որ հայ ազգը դավաճաններից է բաղկացած։