Չեչնիայում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել մեկ օրվա ընթացքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությանը
Հաղորդվում է, որ 4,1 մգնիտուդ ուժգնության երկրաշարժ է արձանագրվել տեղի ժամանակով 14:40-ին: Էպիկենտրոնը գտնվել է հանրապետության Ուրուս-Մարտանովսկի շրջանում:
Երկրարշարժի հետևանքով ավերածություններ չեն գրանցվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կեսգիշերն անց Չեչնիայում 4,7 մագնիտուդ ուժգնության երկրարաշարժ է գրանցվել: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գրոզնի քաղաքից 39 կմ դեպի հարավ, օջախը 60 կմ խորության վրա է եղել: