Միայն Հայաստանում է հնարավոր ծակ ջեբով, առանց կրթության բարձր պաշտոն ունենաս և դղյակներ հետ գցես աշխատավարձով, իհարկե իշխանության ձևակերպմամբ՝աշխատավարձով։Իշխանական եւ մերձիշխանական շրջանակների համար 2018-ը իսկական հրաշք էր, որը այլևս կատարվել է։Մինչև պաշտոն ստանալը, ոմանք 46․000 դրամով յոլա էին գնում, իսկ տոներին էլ 150 դրամանոց կարկանդակ, իսկ հիմա առանձնատներ, հողատարածքներ եւ վերջին դասի մեքենաներ։
Նիկոլ Փաշինյանը անձամբ է թիվ մեկ ամբիոնից հայտարարել, որ մինչև հեղափոխությունը իրենց տան մեջ ինչ գույք կա ապառիկով են առել, իսկ ներկայիս ԱԳ նախարարն էլ հպարտորեն հայտարարում էր, որ հարկադիրն էլ կալանք է դրել իր հաշվին, իսկ հիմա Արարատ Միրզոյանի համար լուսավոր ժամանակներն են, ոչ միայն կարող է իրեն նոր հեռուստացույց գնել թույլ տալ, այլ 280․000 դոլարով շքեղ առանձնատուն։
Մյուս առանցքային պաշտոնյան Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, ով իր ախորժակով հետ չի մնում թիմակիցներից։168․000 դոլարով բնակարան է ձեռք բերել Երևանում, Պապիկյանը մեկ այլ տուն էլ գնել է Երազ թաղամասում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Երևանի կենտրոնում ձեռք է բերել բնակարան, որը արժե 292․000 դոլար, 140․000 դոլարանոց շքեղ առանձնատուն Ջրվեժում։Երևան խոպան եկած իշխանականների համար պաշտոնը արագ հարստանալու միջոց է դարձել, էլ ինչ պետք է լիներ, որ ծակ ջեբերով տիկինները և պարոնները լավ ու բարեկեցիկ ապրեին։