Ուղիղ. <<Ռոմա>> – <<Սպեցիա>>. Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրի  վերջին խաղում Հռոմի «Ռոման» իր հարկի տակ կընդունի «Սպեցիային»:

Հռոմեական ակումբը 25 միավորով այժմ զբաղեցնում է 8-րդ տեղը, իսկ նրա մրցակիցը 12 միավորով գտնվում է 17-րդ վտանգավոր հորիզոնականում:

Կողմերն այս տարի արդեն երեք անգամ հանդիպել են իրար հետ: Գավաթի խաղարկությունում հաղթել է «Սպեցիան» (0:3): Առաջնությունում «Ռոման» իր հարկի տակ հաղթել է (4:3), իսկ մրցակցի դաշտում ոչ-ոքի խաղացել (2:2):

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է տանտերերի մեկնարկային կազմում:

«Ռոմա» – «Սպեցիա» խաղը կմեկնարկի ժամը 23:45-ին: Հանդիպման ուղիղ եթերը` այստեղ.

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )