Թերապևտ Ալեքսեյ Խուխրևի խոսքով՝ աջ կողատակի ցավը, սրտխառնոցը, փսխումը և բերանում դառը համի առկայությունը կարող են վկայել լեղապարկի հետ կապված խնդիրների մասին։ Այս մասին մասնագետն ասել է «Մոսկվա 24»-ի հետ զրույցում։Ինչպես նշել է մասնագետը, լեղապարկի բորբոքումով ու օրգանում քարերի առկայությամբ ուղեկցվող կալկուլյոզային խոլեցիստիտի դեպքում սնվելուց հետո մեկ ժամվա ընթացքում կարող է ի հայտ գալ սրտխառնոց և սպազմային ցավեր աջ կողատակում։
«Եթե քարը խցանում է լեղածորանը, մարդու մաշկը կարող է դեղնել: Այս ցավերը սուր են լինում, ուղեկցվում են փսխումով, և դա պատճառ է շտապօգնություն կանչելու համար: Եթե քարը չի շարժվում է, ապա դա հիմք է վիրահատության համար», — նշել է Խուխրևը։
Ինչ վերաբերում է սրտխառնոցին ու բերանում դառը համի առկայությանը, ապա դրանք սովորաբար վկայում են գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության մասին, որի դեպքում տասներկումատնյա աղիքից մաղձն արտանետվում է ստամոքս։