2023 թվականի մարտի սկզբին Մոսկվայում գործազրկությունը կազմել է 0,37 տոկոս։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Վլադիմիր Եֆիմովը։ 26,9 հազար գործազուրկների հաշվով առկա է մոտ 400 հազար աշխատանքի թափուր տեղ։ Այսինքն՝ մեկ գործազուրկին աշխատանքի 15 առաջարկություն կարող է կատարվել, ըստ վիճակագրության։ Սա նշանակում է, որ Մոսկվայում համարյա թե իրականացել է մեծ տնտեսագետ Քեյնսի եւ համընդհանուր զբաղվածության Քեյնսյան տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչների երազանքը։