Թուրքիայի վերընտրված նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի համար առաջնահերթ է Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում կայունության ապահովումը։ Նա նաեւ ասել է, որ կարեւոր է նաեւ, որ ապահովվի կայունություն Հարավային Կովկասում եւ ընդգծել, որ Անկարան շարունակելու է ամրապնդել հարաբերություններն այլ երկրների հետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Էրդողանն իր երդմնակալությունից հետո առաջինն այցելելու է Հյուսիսային Կիպրոս եւ Ադրբեջան։