Ով 30 ու ավել տարիք ունի պետք, որ հիշի մեր վարսավիրանոցի լիմոնի ծառը, երջանկահիշատակ վարպետ Խանիկը ով ծառի խնամքի պատասխանատուն էր այլևս չկա, չկան նաև մի շարք լավ վարսավիրներ, Աստված բոլորի հոգին լուսավորի։ Փառք Աստծո երիտասարդները ավանդույթները շարունակող են ու ցանկություն հայտնեցին նոր 🍋🍋🍋 ծառ ունենալ ու խոստացան խնամել, դե մենք էլ Vardeni Gyumri պատրաստակամություն հայտնեցինք մեծ սիրով այս փոքրիկ նվերը ընծայել մեր ամենակոլորիտային վայրերից մեկին` Գյումրու N1 վարսավիրանոցին։
Բայց ամենակարևորի մասին` ունենք լավ երիտասարդները ովքեր սոցիալական ցանցերում ակտիվ են ու կարող են մեր վարսավիրանոցի համար Էջ պատրաստել ու վարել, ինչպես նաև բանկային հաշվեհամար ստեղծել, որի վրա կարող են փոխանցումներ կատարել աշխարհի տարբեր ծայրերից, վարսավիրանոցի ընթացիկ ծախսերը հոգալու և առաջնային լուծում պահանջող խնդիրները լուծելու համար, համ էլ աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար, այս թեմայով շատ մտքեր կան…
Վարսավիրանոցը առանց անեկտոդի սուտ կեղներ, վարպետ Ապինիս արխիվից
Կսե մեկմ` գործ տվող էլի, առավոտ շուտ զանգեգը միլիցայություն կսե ընկեր միլիցա մեր դեմի շենքի հարևանը պլան կծախե, կսե ձեր հասցեն, որն է կսե էսիչ էնինչը, մե րոպեմ պաուզայից հետո, միլիցեն կսե, հանկարծ Սահակից պլան չառնիք ես ըդոր թանգաբազար ծնողը