Ողբերգական դեպք Երևանում. շենքերից մեկի նկուղային հարկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Աբովյան 35 շենքի փողոցային հատվածում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ՀՀ ոստիկանության ծառայողները, որոնք նշված վայրում հայտնաբերել  են տղամարդու դի և տարածքը սահմանազատել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է:

Կայքի տեղեկություններով՝  մահացածը նույն շենքի բնակիչ, 82-ամյա Ս. Հ.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ նախկինում դասախոս է աշխատել հայաստանյան հայտնի բուհերից մեկում, պրոֆեսոր էր:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )