Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, պարզվում է ոչ միայն հասցնում է աշխատանքային օրերին հասցնում է ընդունել-ճանապարհել ՀԿ ներկայացուցիչներին, քաղաքացիներին՝այլ նաև շաբաթ-կիրակի օրերին էլ հասցնում է ակտիվ և հարց քաղաքացի լինել՝մասնակցել քարոզարշավի և Անի խոշորացված համայնքում բակից-բակ բուկլետ բաժանել, մեղմ ասած՝ձայն բերել։
Մուշեղ Մուրադյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մտերիմ ն է և մարտի 26-ի Անիի ՏԻՄ ընտրություններից առաջ լծված է իրենց ՔՊ-ական թեկնածուին գովազդելու և ժողովրդից քվե պոկելուն։Մուշեղը շաբաթ-կիրակի օրերին մարզի ցավերով չի ապրում, հիմա այլ կարևոր հանձնարարություն է կատարում, Արման Սարիբեկյանին պիտի ամեն գնով բերեն իշխանության, որ ամեն տեղ իշխանության ձեռքերը հասնի, ամեն համայնքում իշխանությունը իր համար ցանկալի և կարևորը կամակատար կադր ունենա։Արման Սարիբեկյանի մասին Անիում կարծիքները միանշանակ չեն, բայց մարդիկ վստահ են, որ ինչքան էլ ՔՊ-ն վարչական լծակ կիրառի, ոչ մի շանս չունի, որովհետև ՔՊ-ն Մարալիկում մի անգամ, արդեն ստացել է սյունյաց ողջույն։