• Latest
Շիրակի մարզում գործ ունենք մերժված արդարադատության հետ. փաստաբան

Շիրակի մարզում գործ ունենք մերժված արդարադատության հետ. փաստաբան

13 Մարտի, 2023
Երեք արդյունավետ ըմպելիք օրգանիզմը տոքսիններից ու վնասակար նյութերից մաքրելու համար

Երեք արդյունավետ ըմպելիք օրգանիզմը տոքսիններից ու վնասակար նյութերից մաքրելու համար

31 Մարտի, 2023
Երկու արդյունավետ ըմպելիքի բաղադրատոմս, որոնք կխթանեն ճարպերի այրման գործընթացն ու թույլ կտան նիհարել անգամ քնած ժամանակ

Երկու արդյունավետ ըմպելիքի բաղադրատոմս, որոնք կխթանեն ճարպերի այրման գործընթացն ու թույլ կտան նիհարել անգամ քնած ժամանակ

31 Մարտի, 2023
Լորան Վոքիե․ Արցախի և իմ ղեկավարած շրջանի միջև համագործակցությունն այսուհետ ավելի է խորանալու

Լորան Վոքիե․ Արցախի և իմ ղեկավարած շրջանի միջև համագործակցությունն այսուհետ ավելի է խորանալու

31 Մարտի, 2023
Մհեր Սահակյանը հարվածել է Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցչի․ Հովհաննես Իշխանյան

Մհեր Սահակյանը հարվածել է Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցչի․ Հովհաննես Իշխանյան

31 Մարտի, 2023
Ծաղկած ծառերը՝ ձյան շերտի տակ

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են

31 Մարտի, 2023
Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը

Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը

31 Մարտի, 2023
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը

31 Մարտի, 2023
Հակառակորդը բուլդուզերով մտել է Տեղ համայնքի արտեր․ խրամատներ է փորել

Հակառակորդը բուլդուզերով մտել է Տեղ համայնքի արտեր․ խրամատներ է փորել

31 Մարտի, 2023
Ազատության պողոտայում հրդեհ է բռնկվել

Ազատության պողոտայում հրդեհ է բռնկվել

31 Մարտի, 2023
Եղել է մեկ հարված՝ ինքնապաշտպանական նկատառումով․ Ռուբեն Մելիքյան

Եղել է մեկ հարված՝ ինքնապաշտպանական նկատառումով․ Ռուբեն Մելիքյան

31 Մարտի, 2023
Ավագ շաբաթվա արարողությունները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ավագ շաբաթվա արարողությունները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

31 Մարտի, 2023
Այսօր Վրաստանի անկախության հանրաքվեի օրն է

Այսօր Վրաստանի անկախության հանրաքվեի օրն է

31 Մարտի, 2023
Հասրաթյան․ Արցախը կապրի, եթե ունենա ինքնրույն գործելու կամք և վճռականություն

Հասրաթյան․ Արցախը կապրի, եթե ունենա ինքնրույն գործելու կամք և վճռականություն

31 Մարտի, 2023
Լիտվիան պատրաստակամ է աջակցել Հայաստանին կիբերանվտանգության ոլորտում․ ԱԽ գրասենյակ

Լիտվիան պատրաստակամ է աջակցել Հայաստանին կիբերանվտանգության ոլորտում․ ԱԽ գրասենյակ

31 Մարտի, 2023
Մի օր էլ ձեր ձեռքերն են ոլորելու․ Տիգրան Աբրահամյան

Մի օր էլ ձեր ձեռքերն են ոլորելու․ Տիգրան Աբրահամյան

31 Մարտի, 2023
Ալբանիայում մեր պատանի ծանորդները նվաճել են երկու բրոնզե մեդալ

Ալբանիայում մեր պատանի ծանորդները նվաճել են երկու բրոնզե մեդալ

31 Մարտի, 2023
Ձեզնից հասնում է ՔՊ ընտրելը, իսկ մնացածը Նիկոլը կանի

Ձեզնից հասնում է ՔՊ ընտրելը, իսկ մնացածը Նիկոլը կանի

31 Մարտի, 2023
Ավիավթար ԱՄՆ-ում․ կան զոհեր

Ավիավթար ԱՄՆ-ում․ կան զոհեր

31 Մարտի, 2023
Այսօր Մարգար Սեդրակյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր Մարգար Սեդրակյանի ծննդյան տարեդարձն է

31 Մարտի, 2023
ԱԺ-ից բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին

ԱԺ-ից բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին

31 Մարտի, 2023
«Հայկական բիզնես անկյուն» նախագծի շրջանակում 20 հայկական ընկերություններ և 16 ծառայություններ պաշտոնապես ներկայացվեցին ամերիկյան շուկային

«Հայկական բիզնես անկյուն» նախագծի շրջանակում 20 հայկական ընկերություններ և 16 ծառայություններ պաշտոնապես ներկայացվեցին ամերիկյան շուկային

31 Մարտի, 2023
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վստահ եմ՝ Նիկոլը շատ գոհ է հիմա

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վստահ եմ՝ Նիկոլը շատ գոհ է հիմա

31 Մարտի, 2023
Ինչ սխալներ են մարդիկ թույլ տալիս վիտամինային հավելումներ ընդունելիս

Ինչ սխալներ են մարդիկ թույլ տալիս վիտամինային հավելումներ ընդունելիս

31 Մարտի, 2023
ՔՊ-ական պատգամավորների կազմակերպած սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում Ադրբեջանի առաջխաղացման փաստից. Սաղաթելյան

ՔՊ-ական պատգամավորների կազմակերպած սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում Ադրբեջանի առաջխաղացման փաստից. Սաղաթելյան

31 Մարտի, 2023
Մաշկային որ խնդիրներից է հնարավոր ազատվել հալվե վերայի միջոցով

Մաշկային որ խնդիրներից է հնարավոր ազատվել հալվե վերայի միջոցով

31 Մարտի, 2023
Լուկաշենկոն առաջարկել է դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և հրադադար հայտարարել

Լուկաշենկոն առաջարկել է դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և հրադադար հայտարարել

31 Մարտի, 2023
Ռոստոմի փողոցում փլուզվել է երկհարկանի շինության 1-ին հարկի առաստաղը

Ռոստոմի փողոցում փլուզվել է երկհարկանի շինության 1-ին հարկի առաստաղը

31 Մարտի, 2023
Բարձր յուղայնությամբ սննդամթերքի տեսակներ, որոնք շատ օգտակար են ավելորդ քաշի դեմ պայքարում

Բարձր յուղայնությամբ սննդամթերքի տեսակներ, որոնք շատ օգտակար են ավելորդ քաշի դեմ պայքարում

31 Մարտի, 2023
Քննիչներն ԱԺ-ում են, պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու

Քննիչներն ԱԺ-ում են, պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու

31 Մարտի, 2023
Հնդկաստանում առնվազն 35 մարդ է զոհվել տաճարի հատակի փլուզման հետևանքով

Հնդկաստանում առնվազն 35 մարդ է զոհվել տաճարի հատակի փլուզման հետևանքով

31 Մարտի, 2023
  • Գովազդ
  • Armenian
  • English
  • Russian
Շաբաթ, 1 Ապրիլի, 2023
ԱՄԲԻՈՆ NEWS
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
No Result
View All Result
ԱՄԲԻՈՆ NEWS
No Result
View All Result
Home Հասարակություն

Շիրակի մարզում գործ ունենք մերժված արդարադատության հետ. փաստաբան

13 Մարտի, 2023
in Հասարակություն

Շիրակի մարզի փաստաբաններն իրենց բողոքն են հայտնում առ այն, որ մարզի դատարանների (քրեական, քաղաքացիական, վարչական) դատավորները պարբերաբար փոխվում են՝ ինքնահոսի թողնելով դատական գործերը: Շիրակցի փաստաբանների ներկայացմամբ, դատավորների հաճախակի փոփոխությունների պատճառով Շիրակի մարզի դատարանները պարալիզացվում են, արդյունքում դատարանների վերջին մեկ տարվա աշխատանքը գրեթե 70% անարդյունավետ է եղել:

Ասուլիսում շիրակցի փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասաց, որ վերջին տարիներին դատավորների հաճախակի տեղափոխությունների պատճառով Շիրակի մարզում, ըստ էության, գործ ունեն մերժված  արդարադատության հետ։

«Որևէ դատավոր գործն ընդունում է  իր վարույթում,  սկսում է  գործի քննությունը, հասնում է  որոշակի փուլի, տեղափոխվում է  այլ դատարան, նոր  եկած դատավորը ստիպված է լինում այդ գործը սկսել զրոյից։ Քաղաքացիները,  որոնց գործերը գտնվում են դատաքննության փուլում, տարիներ շարունակ չեն կարողանում  իրենց գործով որևէ ելքի հասնել»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ  գործերն հիմա այնքան են կուտակվել, որ  նույնիսկ հաստիքների լրիվ համալրման դեպքում Շիրակի մարզում գործերի ողջամիտ ժամկետ հնարավոր չէ պահպանել։

Ներկայացված տվյալների համաձայն, վերջին 2-3 տարում Շիրակի մարզում  տեղի է ունեցել դատավորների 13-14 տեղափոխություն, այսինքն  նույնքան, որքան կազմում է Շիրակի մարզի դատավորների  հաստիքակազմը։  Ա. Հայրապետյանն ասաց, որ Շիրակի մարզում դատավորներն աշխատում են մի քանի ամիս, ամենաերկարը եղել է 1-1,5 տարի ու տեղափոխվում են Երևան կամ այլ մարզ, որի հետևանքով նրանց վարույթում գտնվող գործերը գումարվում են նոր գործերին, տրվում է  այլ դատավորի ու ստացվում է՝ ամիսներ շարունակ գործը քննում են, ռեսուրսներ են վատում, սակայն գործն, ըստ էության, որևէ լուծում չի ստանում։

Ա. Հայրապետյանն ընդգծեց, որ տեղափոխությունների պատճառով առաջացած խնդիրներից է նաև քաղաքացիների իրավունքների մասսայական խախտումները.  «Այսինքն քաղաքացիները, ովքեր իրենց իրավունքի  պաշտպանության համար դիմել են դատարան, տևական  ժամանակ չեն իմանում իրենց գործի վերաբերյալ ելքն ինչպիսին է լինելու»։

Փաստաբանն օրինակի համար նշեց, որ կա քրեական գործ, որը մուտք է եղել  2022 թ.  հուլիսին, արդեն 4-րդ դատավորը պետք է քննի այդ գործը։

«Կա խնդիր, որն այնքան է հասունացել, որ քաղաքացիների  դատական պաշտպանությունը որպես այդպիսին չի գործում, և այս խնդիրը կանխելու, ապագայում նոր փոփոխություններ թույլ չտալու  կամ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելու համար այսօր ասուլիս են հրավիրել ու հայտնում են, որ  ապագայում այդ խնդիրը շարունակվելու դեպքում անցնելու են ամենածայրահեղ միջոցի, Շիրակի փաստաբանները պատրաստ են անգամ գործադուլ հայտարարել, ընդհանրապես դատական նիստերին չմասնակցել, միգուցե այդ կերպ պատկան մարմինները  ուշադրություն դարձնեն այս խնդրին ու հասկանան, որ իրավիճակը Շիրակի մարզում իրոք ծայրահեղ խնդրահարույց է»,- ասաց փաստաբան Ա. Հայրապետյանը։

Փաստաբան Արտուշ Հակոբյանը կատակեց՝  Շիրակի մարզում օրվա ժամերն այնքան արագ չեն փոխվում, որքան դատավորները։

«Այսօր իմանում ենք, որ նշանակվել է դատավոր, դեռևս այդ դատավորը Շիրակի մարզի դատարան չմտած՝ տեղափոխվում է մեկ այլ դատարան։ Վերջերս, մեկը նշանակվեց Շիրակի մարզի դատարանի դատավոր, անմիջապես  ԲԴԽ որոշմամբ տեղափոխվեց Արմավիրի մարզի դատարան, Շիրակի մարզի փաստաբանները տվյալ դատավորին այդպես էլ չտեսան»,- ասաց Ա.Հակոբյանը։

Փաստաբան Հայկ Հարությունյանն ասաց, որ այս իրավիճակում տուժում են ոչ միայն քաղաքացիները, փաստաբանները, նաև պետությունը. «ԲԴԽ անդամների անտրամաբանական որոշումների հետևանքով պետությունը միայն Շիրակի մարզի դատարանների մասով  2022-2023 թթ. 100  միլիոն դրամ ուղղակի անիմաստ ծախսել է։ Ամենացածր թվերով եմ ես հաշվարկել»։

Փաստաբան Թամարա Յայլոյանն ասաց, որ պաշտպանյալներից մեկն երբ իմացել է, որ դատավորը գնալու է  և իր խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ  միջորդությունը չի քննվելու, հայտարարել է՝ հացադուլ  կհայտարարի, և միայն փաստաբանների խնդրանքով դեռ չի դիմել նման ծայրահեղ միջոցի։

«Քրեակատարողական հիմնարկներում կան մարդիկ, ովքեր իսկապես հոգնել են այս իրավիճակից։ Պաշտպանյալ ունեմ, որ ասում է՝ ի վերջո  այնքան նստեցի, որ պատժի ժամկետը լրանում է, իսկ մինչ այդ ակնկալում էի արդարանալ»,- նշեց փաստաբանը։

Թամարա Յայլոյանի  ներկայացմամբ, կան ամուսնալուծության գործեր, որոնք կրկին չեն ավարտվում։

«Մարդը կոնկրետ ասում է. ես ուրիշ  տղամարդու հետ եմ արդեն ապրում, հղի եմ ուրիշ  տղամարդուց, բաժանեք։ Բայց դատարանը դեռ գործ է քննում, նախնական փուլում է գտնվում»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, մարդիկ հասկանում են, որ անիմաստ է, անարդյունավետ է դատարան դիմելը այն պատճառով, որ դատավորները տեղափոխվում են, գործերի քննությունները ձգձգվում են։

Արամայիս Հայրապետյանն ասաց, որ դատավորների տեղափոխության ԲԴԽ պաշտոնական պատճառաբանությունն է՝ իրենց համար առաջնայինը Երևանում հաստիքների համալրումն է, որն, ըստ նրա, անթույլատրելի է։ Նա նաև մեջբերեց  ԲԴԽ անդամներից մեկի խոսքը. «Նա ասում է՝ գիտեք ինչ, մեզ համար կարևոր է, որպեսզի Երևանում ունենանք փորձառու դատավորներ, մեզ համար առաջնայինը Երևանի դատարանն է, այդ պատճառով  դատավորին ուղարկում ենք մարզ, որպեսզի  որոշակի փորձառություն ձեռք  բերի ու տեղափոխենք Երևան։

Ըստ էության, Շիրակի մարզում ԲԴԽ անդամի  համար երկրորդ սորտի անձինք ենք ապրում, ովքեր արժանի չեն արդարադատության,  որոնց գործերը քննվի դատարանում փորձառու ու նորմալ դատավորների կողմից։ Եթե ԲԴԽ-ն այս տրամաբանությամբ է  իր որոշումները կայացնում, ոչ միայն անթույլատրելի է, նաև վիրավորական է», — նշեց փաստաբանը։

Փաստաբանների առաջարկն է՝ Շիրակի մարզում դատավորներ նշանակել անձանց, ովքեր պատրաստ են առնվազն երեք տարի Շիրակի մարզում աշխատել, կուտակված գործերի քննության համար Շիրակի մարզում ժամանակավոր  հաստիքներ ստեղծել, գործուղել դատավորներ, որպեսզի գերծանրաբեռնվածությունը թեթևացվի և նորմալ հաստիքների պայմաններում հնարավոր լինի ողջամիտ ժամկետներում գործ քննել։

Share198Tweet124SendShare

Շաբաթվա Կարևոր նյութերը

  • Մենք հաղթելու ենք, քանի որ Արտակ Գևորգյանը անցած ճանապարհ ունի.Գոռ Հովհաննիսյան

    Մենք հաղթելու ենք, քանի որ Արտակ Գևորգյանը անցած ճանապարհ ունի.Գոռ Հովհաննիսյան

    599 shares
    Share 240 Tweet 150
  • Հոլիվուդյան» կամ կետո-դիետա․ ինչ է այն իրականում, որ խորհուրդ է տալիս Քիմ Քարդաշյանը

    2054 shares
    Share 822 Tweet 514
  • Գրիգորի Խաչատուրովը կարող է խանգարել Տավուշի անկլավների հանձմանը․ հայտարարություն

    534 shares
    Share 214 Tweet 134
  • Երկրաշարժ Թուրքիայում

    686 shares
    Share 274 Tweet 172
  • Լուկաշենկոն ուժայիններին կոչ է արել արձագանքել սահմանին ցանկացած ագրեսիային

    672 shares
    Share 269 Tweet 168
  • Կոռումպացված, կաշառակեր հայը պե՛տք է ենթարկվի մահապատժի այնպես, ինչպես…Խաչիկ Ասրյան

    526 shares
    Share 210 Tweet 132
ԱՄԲԻՈՆ NEWS

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Գովազդ

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam