Շիրակի մարզի ոստիկանապետն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
Շիրակի մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանն այսօր մեր տեղեկություններով իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, , թե ով կփախարինի նրան դեռ հայտնի չէ
Նա Ծնվել է 1972 թ. մարտի 10-ին, Շամշադինի շրջանի Ծաղկավան գյուղում:
1994 թ.՝ ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը,
1994-1999 թթ.՝ աշխատել է Տավուշի մարզի Վարագավանի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ,
1998 թ.՝ ավարտել է ՌԴ Իվանտեևյան համալսարանը,
2000-2001 թթ.՝ աշխատել է Լոռվա միջազգային համալսարանում՝ որպես գիտ. քարտուղար,
28.09.2001-20.03.2003 թթ.՝ Վանաձորի ներքին գործերի բաժնի անչափահասների գործերով տեսուչ,
20.03.2003-30.01.2007 թթ.՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,
30.01.2007-25.07.2008 թթ.՝ Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր,
25.07.2008-31.05.2012 թթ.՝ Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
31.05.2012-09.01.2014թթ.՝ Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ,
09.01.2014-04.03.2015 թթ.՝ Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ,
04.03.2015-17.05.2016 թթ.՝ Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետ,
17.05.2016-07.10.2016 թթ.՝ Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ,
07.10.2016-20.02.2019 թթ.՝ Լոռու մարզային վարչության պետ,
20.02.2019-19.10.2019 թթ.՝ Գեղարքունիքի մարզային վարչության պետ,
19.10.2019-23.07.2020 թթ.՝ գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում,
23.07.2020-03.12.2020 թթ.՝ Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ:
ՀՀ ոստիկանության պետի 2020 թ. դեկտեմբերի 3-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ:
Պարգևատրվել է՝
ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: