Ինչպես արդեն հայտնի է, այսօր Գյումրիում դեռահաս աղջիկ երեխա է ծեծված վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Միաժամանակ նաեւ հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դի Գյումրու Պռոշյան 14 հասցեում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երեխան ստացել է բազմաթիվ բութ վնասվածքներ։ Եվ ահա պարզվել է ոստիկանության հաղորդած տեղեկություններից, որ Գյումրիում ձերբակալվել է մոտ երեսնամյա մի երիտասարդ՝ հանցանքը կատարելու կասկածանքով։ Նախաքննությունը շարունակվում է։