Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի վերջին խաղում «Նոան» Աբովյանում հյուրընկալեց «Արարատին»: Խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 2:1: Վճռական գոլը 90+6 րոպեին խփեց Ռուբեն Եսայանը:
Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 18 միավոր, շրջանցեց ԲԿՄԱ-ին և բարձրացավ 9-րդ տեղ: «Արարատը» 22 միավորով գտնվում է 7-րդ հորիզոնականում:
Այժմ առաջնությունում ընդմիջում է հայտարարվել, քանի որ Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2024թ առաջնության շրջանակում պետք է ընտրական խաղ անցկացնի Թուրքիայի հետ: Հաջորդ տուրը կմեկնարկի մարտի 31-ին: