Նիկոլ Փաշինյանն այս տարի չի մասնակցելու է Դավոսի տնտեսական միջազգային ֆորումին։ Այս մասին հայտնեց ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:
«Այս տարի մասնակցություն չի նախատեսվում»,- ասաց նա։
Հարցին, թե ո՞րն է պատճառը, մեր զրուցակիցը որևէ կերպ չմեկնաբանեց:
Ավելի վաղ MediaHub-ը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է “Նաիրի” Բժշկական կենտրոն: Մեզ չհաջողվեց պարզել՝ վարչապե՞տն ունի առողջական խնդիրներ, թե նրա մերձավորներից:
Նշենք, որ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին, որը կանցկացվի հունվարի 16-ից 20-ը, չեն մասնակցի նաև ՌԴ-ն և Չինաստանը: