նիկոլը սպառված է…
Վերջին ասուլիսին կապիտուլյանտը պատրաստվել էր շատ մանրակրկիտ, գործի էր դրել իր դիվահար զինանոցի բոլոր գործիքները, նպատակը մեկն էր սադրել, հնարավորինս շատ սադրել և թե երկրի ներսում, և թե տարածաշրջանում իրավիճակը հնարավորինս ավելի սրել։
Սակայն դա իր մոտ չստացվեց, հետևաբար երեկվանից գործի է դրել իր մանկլավիկներին` ծռերն այս կիրակի կրկին 102 բազան են շրջափակելու, երեկվանից թուրք գագոներն, ծակ անդոններն ու քերոբյաններն իրար հերթ չտալով ինչ կարգի հիմարություն և անբարոյականություններ ասես դուրս չտվեցին, վերջինը քերոբյանինն էր, ըստ էությամբ բիզնեսմեններին կով անվանեց։
Հասարակությունն անհաղորդ է և անտարբեր…
Ստի, կեղծիքի, ինտրիգների միջոցով իշխանության եկած և իշխանական աթոռը պահածը նման է բացիլի (վիռուսի), որը կարող է գոյատևել միմիայն իրեն համար բարենպաստ պայմաններում…
Փաշինյանին օդ ու ջրի պես պետք է պատերազմ կամ ներքին առճակատում, հակառակ դեպքում բացիլը կսատկի։
ալիևը հայտարարեց, որ մեկ տարի ժամանակ է տալիս և չի հարձակվելու, նախկինների երգն արդեն ձանձրալի է, որոշ քաղաքական ուժեր, ովքեր կարող էին վերակենդանացնել բացիլին այլևս իրենք ունեն վերակենդանացման կարիք, հետևաբար ստեղծված իրավիճակում չպետք է թույլ տալ բացիլի վերակենդանացում, պետք է ուղղակի թույլ տալ, վիռուսը սատկի…
Շատ կարևոր է, որ հասարակությունն այլևս սադրանքների և մանիպուլացիաների չգնա, դա կլինի չարիքի իշխանության վերջը