Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Գորիսում հանդիպել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով հայրենիք վերադառնալու հնարավորությունից զրկված արցախցիներին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կլինի Ջերմուկում: Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Ջերմուկ է մեկնելու՝ ծանոթանալու անցած սեպետեմբերի ռազմական գործողություններից հետո ստեղծված սահմանային իրավիճակին։