Նավթը համաշխարհային շուկայում սկսել է էժանանալ։ Այս մասին վկայում են միջազգային բորսայական սակարկություններում արձանագրված տվյալները։
Ըստ այդմ, WTI տեսակի նավթի մեկ բարելը հունվարյան ֆյուչերսների համար, էժանացել է 0,79 տոկոսով եւ կազմել 46,62 դոլար։ Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների մեկ բարելը էժանացել է 0,78 տոկոսով եւ կազմել 49,9 դոլար։