«Յուվենտուսը» համաձայնության է հասել Մեմֆիս Դեպայի հետ

Թուրինի «Յուվենտուսը» համաձայնության է հասել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ։ Իտալական ակումբը հոլանդացի ֆուտբոլիստին առաջարկել է երկու տարվա պայմանագիր տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով եւ ստացել է նրա համաձայնությունը, հաղորդում է Tuttosport-ը։

28-ամյա ֆուտբոլիստն այժմ բանակցում է «Բարսելոնայի» հետ պայմանագրի խզման եւ փոխհատուցման հարցով։ «Յուվենտուսը» պատրաստ է նաեւ որոշակի գումար վճարել տրանսֆերի համար։ Ակումբներն ունեն լավ հարաբերություններ։

Անցած մրցաշրջանում Դեպայը իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Դեպայի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )