• Վերջին
Մութ սենյակում սև կատու փնտրելիս, հնարավոր է հանդիպել հրեշի. ի՞նչ սպասել Առողջության պարտադիր ապահովագրությունից

Մութ սենյակում սև կատու փնտրելիս, հնարավոր է հանդիպել հրեշի. ի՞նչ սպասել Առողջության պարտադիր ապահովագրությունից

24 Հունվարի, 2023
80 հազար եվրո՝ «Արփա» պահպանվող լանդշաֆտին

80 հազար եվրո՝ «Արփա» պահպանվող լանդշաֆտին

7 Փետրվարի, 2023
Երկարաշարժ է տեղի ունեցել Նյու-Յորքում

Երկարաշարժ է տեղի ունեցել Նյու-Յորքում

7 Փետրվարի, 2023
ԳՈՎԱԶԴ
Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

7 Փետրվարի, 2023
Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է վճարել Մայամիում կայացած միջոցառմանը ելույթ ունենալու համար

Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է վճարել Մայամիում կայացած միջոցառմանը ելույթ ունենալու համար

7 Փետրվարի, 2023
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

7 Փետրվարի, 2023
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՈՒ ԱԶԱՏՎԵՑ ԱՐՏԱԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՈՒ ԱԶԱՏՎԵՑ ԱՐՏԱԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

7 Փետրվարի, 2023
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ԳՆՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ԳՆՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

7 Փետրվարի, 2023
Ձկով աղցանը ճանաչվել է աշխարհի ամենավատ ուտեստը

Ձկով աղցանը ճանաչվել է աշխարհի ամենավատ ուտեստը

7 Փետրվարի, 2023
Սպասվում է ձյուն և մառախուղ․ եղանակն առաջիկա օրերին

Սպասվում է ձյուն և մառախուղ․ եղանակն առաջիկա օրերին

7 Փետրվարի, 2023
Վիետնամցի բլոգերը փայտե Rolls-Royce է ստեղծել

Վիետնամցի բլոգերը փայտե Rolls-Royce է ստեղծել

7 Փետրվարի, 2023
Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 2316–ի

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 2316–ի

7 Փետրվարի, 2023
Куда пойти культурно? Ответ на вопрос будем искать 9 февраля вместе с вами.

Куда пойти культурно? Ответ на вопрос будем искать 9 февраля вместе с вами.

6 Փետրվարի, 2023
8 ամսական երեխա է հոսպիտալացվել Ծաղկահովիտի ԲԿ

8 ամսական երեխա է հոսպիտալացվել Ծաղկահովիտի ԲԿ

6 Փետրվարի, 2023
Միրզոյանը Յոհան Վադեֆուլի հետ քննարկել եբ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Միրզոյանը Յոհան Վադեֆուլի հետ քննարկել եբ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

6 Փետրվարի, 2023
Թեժ գիծ՝ Սիրիայում և Թուրքիայում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն ստանալու համար

Թեժ գիծ՝ Սիրիայում և Թուրքիայում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն ստանալու համար

6 Փետրվարի, 2023
Տիկին Բաղդասարյան ավելի լավ է լռեք,մի՛ խոսեք․ Մհեր Մելքոնյան

Տիկին Բաղդասարյան ավելի լավ է լռեք,մի՛ խոսեք․ Մհեր Մելքոնյան

6 Փետրվարի, 2023
Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում․ Արտյուշ Գրիգորյան

Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում․ Արտյուշ Գրիգորյան

6 Փետրվարի, 2023
ԿԻՍՈՒՄ ՁԵՐ ՎԻՇՏԸ. ՁԱԽ ՀԱՐՈՒԹ

ԿԻՍՈՒՄ ՁԵՐ ՎԻՇՏԸ. ՁԱԽ ՀԱՐՈՒԹ

6 Փետրվարի, 2023
Առաջիկայում Հայաստան է այցելելու Իտալիայի Հանրապետության մշակույթի նախարար Ջեննարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը․ Դեսպան

Առաջիկայում Հայաստան է այցելելու Իտալիայի Հանրապետության մշակույթի նախարար Ջեննարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը․ Դեսպան

6 Փետրվարի, 2023
ՎԱՂԸ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՒ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԿՄՏՆԻ ԱԺ

ՎԱՂԸ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՒ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԿՄՏՆԻ ԱԺ

6 Փետրվարի, 2023
Կարևոր է և՛ 3 միլիոնը, և՛ 120 հազարը, և՛ մեկ հայը. Ռուբեն Վարդանյան

Կարևոր է և՛ 3 միլիոնը, և՛ 120 հազարը, և՛ մեկ հայը. Ռուբեն Վարդանյան

6 Փետրվարի, 2023
Բազմաթիվ խնդիրներ արհեստածին են և պայմանավորված են հաճախ նաև իմ լռությամբ. Արցախի նախագահ

Բազմաթիվ խնդիրներ արհեստածին են և պայմանավորված են հաճախ նաև իմ լռությամբ. Արցախի նախագահ

6 Փետրվարի, 2023
Երևանյան մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Երևանյան մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

6 Փետրվարի, 2023
Ղազախստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ղազախստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

6 Փետրվարի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել

6 Փետրվարի, 2023
Արցախում 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը

Արցախում 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը

6 Փետրվարի, 2023
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 2824 շենք է փլուզվել

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 2824 շենք է փլուզվել

6 Փետրվարի, 2023
Երկրաշարժից վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը

Երկրաշարժից վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը

6 Փետրվարի, 2023
Հայաստանը Թուրքիայի երկրաշարժի էպիկենտրոնից հեռու է. Սեյսմոլոգ

Հայաստանը Թուրքիայի երկրաշարժի էպիկենտրոնից հեռու է. Սեյսմոլոգ

6 Փետրվարի, 2023
Օհանյան. Ուզում են մեզ պատգամավորական անձեռմխելիությունից զրկե՞լ, թող քվեարկեն ու զրկեն, մենք քննությունից չենք խուսափում

Օհանյան. Ուզում են մեզ պատգամավորական անձեռմխելիությունից զրկե՞լ, թող քվեարկեն ու զրկեն, մենք քննությունից չենք խուսափում

6 Փետրվարի, 2023
  • Գովազդ
  • ru_RU
  • hy
Երեքշաբթի, Փետրվարի 7, 2023
ԱՄԲԻՈՆ NEWS
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
Ոչ մի արդյունք
Դիտել բոլոր արդյունքները
ԱՄԲԻՈՆ NEWS
Ոչ մի արդյունք
Դիտել բոլոր արդյունքները
տուն բիզնես

Մութ սենյակում սև կատու փնտրելիս, հնարավոր է հանդիպել հրեշի. ի՞նչ սպասել Առողջության պարտադիր ապահովագրությունից

24 Հունվարի, 2023
մեջ բիզնես

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանն անդրադարձել է Առողջության պարտադիր ապահովագրության մասին․ ըստ նրա՝  մութ սենյակում սև կատու փնտրելիս, հնարավոր է հանդիպել հրեշի:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի` ներկայումս առաջարկվող տեսքով ներդրումը կբերի առողջապահական համակարգի ֆինանսավորման աղբյուրների փոփոխության` չհանգեցնելով, սակայն, համակարգի արդյունավետության և որակի բարձրացմանը

Առողջապահության ընթացիկ ծախսերը որպես ՀՆԱ մասնաբաժին դիտարկելիս` կարելի է նկատել, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով, 2020 թվականին Հայաստանի ցուցանիշը (ՀՆԱ-ի 12%) գերազանցում է այնպիսի երկրների ցուցանիշները, ինչպիսիք են Իսրայելը (8%), Իտալիան (10%), Ֆինլանդիան (10%), և համադրելի է Ֆրանսիայի (12%) կամ Գերմանիայի (13%) ցուցանիշների հետ:

Միևնույն ժամանակ, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող առողջապահական ծախսերը (և’ պետական, և’ մասնավոր) ավելացել են շուրջ 10 անգամ` 26 դոլարից (2000 թվականին) հասնելով 524 դոլարի 2019 թվականին: Արդյունքում, ներկայումս առողջության պահպանման գինը Հայաստանում զգալիորեն գերազանցում է տարածաշրջանային այլ երկրներում համանման ցուցանիշները. այդ ցուցանիշով Հայաստանը գերազանցում է ինչպես Վրաստանի (291 դոլար), այնպես էլ Ադրբեջանի ցուցանիշները (193 դոլար):

Այսպիսով` իրապես կարիք կա նախաձեռնել առողջապահական համակարգի բարեփոխում, որի թիրախը պետք է լինի համակարգի արդյունավետության բարձրացումը, մասնավորապես` քաղաքացիների անձնական միջոցներից ծախսվող գումարների ճիշտ ուղղորդումը և կառավարումը:

Հայաստանի առողջապահական համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ պետական բյուջեից հատկացումները կազմում են առողջապահական ծախսերի միայն փոքր մասը՝ 2019 թ. տվյալներով` շուրջ 15%-ը: Այսինքն` համակարգի ֆինանսավորման հիմնական բեռը` ծախսերի շուրջ 85%-ը, հոգում է բնակչությունը` իր անձնական միջոցներից ծախսերի հաշվին (անգլերեն` out-of-pocket expenses): Պետք է նշել, որ, օրինակ` հարևան Վրաստանում 2019 թ. բնակչության անձնական միջոցների բաժինն առողջապահության վրա կատարվող ընդհանուր ծախսերում կազմել է մոտ 47%` ունենալով նաև նվազման միտում, Հայաստանի հետ նույն եկամտային խմբին պատկանող` միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում` 32%, իսկ համաշխարհային միջինը շուրջ 19% է (ավելին տե’ս https://data.worldbank.org/indicator/SH.XPD.OOPC.CH.ZS):

Առողջապահության վրա կատարվող ծախսերի ֆինանսավորման աղբյուրներից բացի` անհրաժեշտ է անպայմանորեն անդրադառնալ համակարգի արդյունավետության և արտադրողականության խնդրին, որը, առողջապահական համակարգի հիմնական ցուցանիշների համաձայն, ակնհայտորեն ցածր է, մասնավորապես՝

1. Դեռևս 2015 թվականին Հայաստանը 1,000 բնակչի հաշվով ունեցած հիվանդանոցային մահճակալների հաշվով` 4.2, ավելի քան 1,5 անգամ գերազանցում էր աշխարհի միջին ցուցանիշը` 2.7։ Հայաստանի այս ցուցանիշը համեմատելի է Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների, դրանցից` Հունաստանի (4.2), Լյուքսեմբուրգի (4.3), Շվեյցարիայի (4.4) հետ, և գերազանցում է այնպիսի երկրների համանուն ցուցանիշը, ինչպիսիք են Շվեդիան (2.1), Նորվեգիան (3.5) ու Դանիան (2.6) (ավելին տե’ս https://data.worldbank.org/indicator/SH.MED.BEDS.ZS…)։

2. 1,000 բնակչի հաշվով բժիշկների քանակով Հայաստանը (4.4 բժիշկ 1,000 բնակչի հաշվով) գերազանցում է ինչպես աշխարհի միջին ցուցանիշը (1.7), այնպես էլ միջինից բարձր (2.3) և բարձր եկամուտ ունեցող երկրների միջին ցուցանիշը (3.7) (ավելին տե’ս https://data.worldbank.org/indicator/SH.MED.PHYS.ZS…)։

Միևնույն ժամանակ, առողջապահության համակարգի արդյունավետության տեսանկյունից, Հայաստանը բախվում է լուրջ խնդիրների, դրանցից`

1. 2019 թ․-ին ոչ վարակիչ հիվանդություններից (որը ընդհանուր մահացության մասնաբաժնում կազմել է ավելի քան 93%) մահացության հարաբերական գործակիցը հասել է 829-ի` 1990 թ.-ի 528-ի փոխարեն։ Ոչ վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշով Հայաստանը գերազանցում է ինչպես աշխարհի միջին (73% ընդհանուր մահացության մասնաբաժնում), այնպես էլ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների միջին ցուցանիշը (85% ընդհանուր մահացության մասնաբաժնում).

2. Առողջապահության որակի և հասանելիության ինդեքսով (անգլերեն` Healthcare Access and Quality index) Հայաստանի ցուցանիշը 2016 թ.-ին 71, իսկ 2019 թ.-ին արդեն 63,2 էր։ Թեև այս ցուցանիշով Հայաստանը փոքր-ինչ գերազանցում է Ադրբեջանին և Վրաստանին (համապատասխանաբար 57,2 և 53,3), սակայն, հաշվի առնելով առողջապահության գինը, Հայաստանը գին/որակ հարաբերակցությամբ զգալիորեն զիջում է իր հարևաններին։

Վերջին 30 տարիների ընթացքում առողջապահության համակարգի բարեփոխումներն իրականացվել են` առանց վերջինիս արդյունավետությունը և արտադրողականությունը թիրախավորելու` նպատակ ունենալով պահպանել համակարգն այն տեսքով, ինչպիսին կա` մեծացնելով նաև դրան առնչվող քանակական ցուցանիշները։ Դրա հետևանքով ներկայումս Հայաստանում առկա է իրավիճակ, երբ հիվանդանոցների, բժիշկների, մահճակալների հարաբերական քանակով Հայաստանը գերազանցում է եվրոպական զարգացած երկրների մեծ մասին, իսկ առողջապահության արդյունավետության տեսանկյունից` զիջում իրենից ավելի քիչ զարգացած երկրներին։ Իմ կարծիքով` պետական ֆինանսավորումը «կոնսերվացնում» է համակարգի անարդյունավետությունը, և առողջապահության ծախսերի մեջ պետական մասնաբաժնի հետագա ավելացումն էլ ավելի է խորացնելու այս խնդիրը։

Մեր թիմի հաշվարկներով` կա հնարավորություն Հայաստանի առողջապահության ծախսերը կրճատել մոտավորապես 40%-ով, եթե ՀՆԱ մասնաբաժնում ցուցանիշը դարձնենք համեմատելի Վրաստանի հետ։ Այդ դեպքում, քաղաքացիների անձնական միջոցներից կատարվող ծախսերը կկրճատվեն մոտ 3 անգամ, որին հնարավոր կլինի հասնել այդ գումարի ավելի արդյունավետ և ուղղորդված ծախսելու դեպքում։ Համոզված եմ, որ, արդյունավետության բարձրացման տեսանկյունից, մասնավոր ապահովագրական ընկերություններն այս խնդիրը կարող են լուծել շատ ավելի թիրախային՝ մասնավոր-պետություն համագործակցության միջոցով։

Ելնելով թվարկված խնդիրներից ու ներկա իրավիճակից` առողջության ապահովագրության համակարգն անհրաժեշտ է ներդնել փուլային եղանակով` հաշվի առնելով կամավոր ապահովագրվածների քանակը, քաղաքացիների օբյեկտիվ բնութագիրը և եկամուտների չափը` դրանցից կախված կիրառելով տարբերակված մոտեցում։ Առողջության ապահովագրության փուլային եղանակով ներդրման շրջանակներում մասնավորապես անհրաժեշտ է`

— առաջին փուլում սահմանել, որ առողջապահության կամավոր ապահովագրության ծախսը կարող է դիտարկվել որպես եկամտահարկի հարկվող բազայի նվազեցում,

— սահմանել առողջության պարտադիր ապահովագրության պարտավորություն այն մարդկանց համար, որոնց եկամուտը գերազանցում է որոշակի սահմանաչափը, կամ որոնք ունեն սահմանված չափը գերազանցող անշարժ կամ շարժական գույք, արժեթղթեր և այլն (նույն մոտեցմամբ, ինչպես առաջարկում էի սահմանել եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը): Այդ չափանիշներից ելնելով` կիրառել պետական համաֆինանսավորման տարբերակված մոտեցում:

Առաջին փուլով առողջապահական ապահովագրություն ստացող անձինք այլևս չեն օգտվի պետական ֆինանսավորումից, ինչը հնարավորություն կընձեռի պետական միջոցներն ուղղել բնակչության սոցիալապես խոցելի խմբերի առողջության պահպանմանը և առողջապահական ծախսերի ծածկմանը։

Կիսվել198Թվիթեր124ՈւղարկելԿիսվել

Շաբաթվա Կարևոր նյութերը

  • ԵՐԲ Է ԱՂԻ ԲԼԻԹ ՈՒՏԵԼՈՒ ՕՐԸ ԵՒ ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱՅն

    ԵՐԲ Է ԱՂԻ ԲԼԻԹ ՈՒՏԵԼՈՒ ՕՐԸ ԵՒ ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱՅն

    2901 բաժնետոմսեր
    Կիսվել 1160 Թվիթեր 725
  • Պարեկները վթարի հեղինակ Գյումրիում

    749 բաժնետոմսեր
    Կիսվել 300 Թվիթեր 187
  • Խոշոր ավտովթար. 5 մարդ մահացել է

    591 բաժնետոմսեր
    Կիսվել 236 Թվիթեր 148
  • «Իրավունք». «Սեւ ամպեր» են կուտակվում Տիգրան Ավինյանի գլխին

    537 բաժնետոմսեր
    Կիսվել 215 Թվիթեր 134
  • Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, նա տեղում մահացել է

    536 բաժնետոմսեր
    Կիսվել 214 Թվիթեր 134
  • Հոլիվուդյան» կամ կետո-դիետա․ ինչ է այն իրականում, որ խորհուրդ է տալիս Քիմ Քարդաշյանը

    1689 բաժնետոմսեր
    Կիսվել 676 Թվիթեր 422
ԱՄԲԻՈՆ NEWS

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Հետևեք մեզ

Ոչ մի արդյունք
Դիտել բոլոր արդյունքները
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

hy
ru_RU hy