Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին հայտնվել է Wall Street Italia Style Magazine ամսագրի շապիկին։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են հրատարակչության Instagram-ի պաշտոնական էջում։
58-ամյա Մոնիկա Բելուչին կեցվածք է ընդունել կիպ բոդիով՝ դեկոլտեով, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Նա գրավիչ կեցվածք է ընդունել աթոռի վրա։
«Մոնիկա Բելուչի. հիպնոսացնող, աստվածային, գերող Իտալիայի խորհրդանիշ»,- գրված է շապիկին։