Յուրաքանչյուր ժամանակակից մարդու այցը սննդի խանութներ և ոչ` միայն, ենթադրում է մոմլաթե տոպրակի գործածումը։ Մենք օգտագործում ենք ինչպես մոմլաթե ոչ մեծ թափանցիկ, այնպես էլ մեծածավալ, մինչև 10 կիլոգրամ ծանրությանը դիմակայող տոպրակներ։
Մոմլաթե տոպրակի ստեղծման առաջին քայլը 19-րդ դարում ցելյուլոիդի գյուտն էր։ Այդ նյութն ուներ էական թերություն՝ պայթյունավտանգությունը։ Ցելյուլոիդը գտավ իր կիրառությունը կինոժապավենի արտադրության մեջ։ 20-րդ դարի սկզբին ստեղծվեց մոմլաթը։ Այն ուներ մի շարք առավելություններ, սակայն արտադրելը բավականին թանկ էր։ Մի փոքր ուշ մոմլաթը առաձգականության և թափանցիկության հետ մեկտեղ ձեռք բերեց ևս մի կարևոր հատկություն՝ անջրանցիկությունը, որն ապահովեց նրա լայն օգտագործումը սննդամթերքի փաթեթավորման մեջ։ Մոմլաթե տոպրակները արտադրվեցին մինչև 1957 թվականը;
1933 թվականին <<ICI>> քիմիական ընկերության աշխատակիցները՝ Էրիկ Ֆորսեթը և Ռեդջինալդ Գիբսոնը, աշխատել են մոմլաթի որակը բաձրացնել և փորձարարական ճանապարհով ստացել են պոլիէթիլեն, որն էլ մինչև օրս օգտագործում ենք։
Պոլիէթիլինի առաջին մեծաքանակ արտադրությունը սկսել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս նյութից պատրաստված տոպրակները նախատեսված էին բանջարեղենի, մրգերի և հացաբուլկեղենի փաթեթավորման համար։ Թղթե տոպրակների համեմատ պոլիէթիլենային տոպրակները ունեին մի շարք առավելություններ. պահպանում էին խոնավությունը և ավելի հարմար էին մթերքը տեղափոխելու համար։
Կանթով առաջին տոպրակները (ժողովուրդը անվանում է <<շապիկներ>>) հայտնվել էին համեմատաբար վերջերս՝ 1982թվականին։ Պոլիէթիլենային տոպրակներն այնքան մեծ պահանջարկ ունեին, որ 2000-ականների սկզբին ընդհանուր արտադրված տոպրակների թիվը տարեկան կտրվածքով հասել էր հինգ տրիլիոնի։.
Մեր երկրում առաջին գունավոր պոլիէթիլենային տոպրակները հազվադեպ էին և մաստակի հետ միասին ընկալվում էին որպես անսովոր երևույթ։ Բայց այդ ժամանակները վաղուց մնացել են անցյալում։
Այժմ արտադրողները ներկայացնում են պոլիէթիլենային տոպրակների մեծ ընտրանի` տարբեր չափսերի, ամրության, գույների և ձևերի։