Մաստակի պատմությունը սկսվել է դեռ այն ժամանակներից, երբ չկար ո́չ ատամի խոզանակ ո́չ ատամի մածուկ, իսկ ատամները մաքրելու համար մարդիկ օգտագործում էին խեժ, ինչպես օրինակ՝ արևելքում, կամ գիվեայի(կաուչուկ) հյութ, որը ծամում էին հնդկացի մայաները։ Հենց այսպիսի բնական նյութերը կարող են համարվել մաստակի նախատիպը։
Իհարկե առաջին մաստակը ստեղծվել են ամերիկացիները։ Տասնիններորդ դարում Կուրտիս եղբայրները հորինեցին մաստակը, որը պատրաստում էին մեղրամոմից և սոճու խեժից։ Մտահղացումը այնքան հաջող էր, որ արտադրությունը մեծացնելու որոշում կայացվեց։ Բուրահաղորդիչների օգտագործումը թույլ տվեց նրանց` ընդլայնել արտադրանքը չորս տեսակով։
1869թ․Ուիլյամ Ֆինլի Սեմպլը առաջինը ստացավ մաստակի արտադրության թուլտվությունը, սակայն, չզբաղվեց արտադրությամբ։ Այդ նույն ժամանակ ամերիկացի Թոմաս Ադամսը, իր տրամադրության տակ ունենալով ամբողջական տոննա կաուչուկ, ինքնուրույն պատրաստեց մաստակների նմուշային խմբաքանակ։ Բավականին շուտ վաճառելով այն` Ադամսը որոշեց հիմնել արտադրություն։ 1871թ. նա պատենտավորեց մաստակ պատրաստող սարքը և լայնածավալ արտադրությունը սկսեց։ Հասնելով առաջին հաջողություններին` Ադամսը սկսեց կատարելագործել իր արտադրած մաստակի համային որակները։ Գործարարը որոշում կայացրեց կաուչուկին ավելացնել քաղցր ռեհանի բուրահաղորդիչ, ինչի արդյունքում ստեղծվեց նոր մաստակ` « Black Jack» անվանումով։ Բացի համից նոր արտադրանքը տարբերվում էր նաև ձևով՝ հասարակ գնդիկների փոխարեն հայտնվեց մատիտիկը։
Մաստակի ստեղծման պատմության հաջորդ փուլը ХХ դարի սկզբին Ֆրենկ Ֆլիրի կողմից արտադրված « Blibber-Blubber» մաստակն էր, որն հնարավոր էր փչելով ուռցնել։ Այդ դարաշրջանի քսանական թվականներին Ուոլտեր Դիմերը՝ Ֆ․Ֆիլերի ընկերության աշխատակիցը, առաջարկեց արտադրանքի որակի բարելավման տարբերակներ, ինչի արդյունքում ընկերությունը սկսեց վաճառել կոնֆետներ, որոնց մեջ կային փոքրիկ մաստակներ։ Քսաներորդ դարի կեսերին մաստակը գրավեց Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այդ ապրանքատեսակը մեծ պահանջարկ ուներ հատկապես «Ոգելից խմիչքներն արգելող օրենքի» ժամանակ, քանի որ իր համով կոտրում էր ալկոհոլի հոտը:
Ժամանակակից աշխարհում մաստակից օգտվում են բոլորը` փոքրերը, որոնք ծամում են իրենց հաճույքի համար, մեծահասակները, որոնք օգտագործում են մաստակը հիգիենայի, ինչպես նաև ատամների ու լնդերի պրոֆիլակտիկայի համար։
Ժամանակի ընթացքում մաստակի օգտագործումը ավելի լայն տարածում գտավ։ Օրինակ՝ այն սկսեցին օգտագործել շնչառությունը թարմացնելու համար։ Բայց անփոփոխ է մաստակի միակ կարևորագույն գործառույթը` ատամների մաքրումը։