Միքայել Միքայելյանը կրկին 4-րդն է Համաշխարհային Ձմեռային խաղերում

Լեյք Փլեսիդ քաղաքում ընթացող Համաշխարհային Համալսարանական Ձմեռային 31-րդ խաղերում կրկին հաջող հանդես եկավ Հայաստանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:

Ազատ ոճի 10 կմ հետապնդումով մրցավազքում նա ցույց տվեց 23:31.5 րոպե արդյունք և գրավեց պատվավոր 4-րդ տեղը: Խաղերի չեմպիոն դարձավ ճապոնացի Ռիո Հերոսեն:

Հիշեցնենք, որ Միքայել Միքայելյանը 4-րդ տեղն էր գրավել նաև 10 կմ դասական անհատական մրցավազքում:  Հունվարի 22-ին նա կմասնակցի 30 կմ խմբակային մրցավազքին:

Համաշխարհային Համալսարանական Ձմեռային 31-րդ խաղերում իր ելույթը սկսեց նաև մեր լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Մեծ ոլորավայրէջքի մրցումներում մեր մարզիկը

2:19.28 արդյունքով գրավեց 37-րդ տեղը: Հունվարի 21-ին նա ուժերը կփորձի նաև ոլորավայրէջքում:

 

Share This