«Միսս Տիեզերք 2022»-ի հաղթող Ռ’Բոննի Գաբրիելն ասել է, որ երկու շաբաթ չի լվացել իր մազերը մինչև մրցույթի եզրափակիչին մասնակցելը, որն անցկացվել է ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում։ Այս մասին հայտնում է Insider-ը։
Ընդ որում դա արվել է արևայրուքը պահպանելու և գանգուրների գեղեցկությունը ընդգծելու համար։ Մոդելը վստահ է, որ որքան կեղտոտ են եղել իր մազերը, այնքան մաքուր ու հստակ են երևացել գանգուրները։
Նշենք, որ ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում անցկացված «Միսս Տիեզերք» գեղեցկության 71-րդ մրցույթի թագը շահել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռ’ Բոնի Գաբրիելը: