Երեկ Ախուրյանի ավագանու նիստին միջադեպ է գրանցվել; Մեր աղբյուրները պատմեցին, որ ՔՊ ավագանու անդամները նիստը բոյկոտել են, որպեսզի այն չկայանա եւ համայնքապետին անվստահություն հայտնեն, ինչպես նաև ոստիկան է եկել ավագանու անդամներից մեկի ետևից, որն ինչ-որ գործով է անցնում; Բայց , ինչպես պատմեցին, ամեն ինչ նախապես պլանավորված է եղել իշխանական թևի կողմից, քանի որ ավագանու անդամի՝ նիստին չմասնակցելու դեպքում միայն քվորում չէր լինի; Մեր աղբնուների պատմելով՝ այնուամենայնիվ ավագանու անդամը մասնակցել է նիստին, հրավիրվել է փաստաբան; Հետաքրքիր է, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է պաշտոնանկ անել Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանին, սակայն ջանքերն ապարդյուն են;