Բելառուսի փոխավարչապետ Իգոր Պետրիշենկոն կոչ է արել ԱՊՀ երկրներին աշխարհում պրոտեկցիոնիզմի աճի ֆոնին ապահովել Համագործակցության տարածքում ամբողջական եւ լիամասշտաբ ազատ առեւտրի գոտի։ Այս մասին նա հայտարարել է ԱՊՀ Տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ։ Պետրիշենկոն նել է, որ Համագործակցության ներսում առեւտրային խութերի հաղթահարման հարցը դեռեւս մնում է արդիական։ Նա ասել է, որ ամբողջական եւ լիամասշտաբ ազատ առեւտրի գոտու սահմանումը Համագործակցության տարածքում կթեթեւացնի եւ վարչարարությունը եւ բիզնես վարելը։