
Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել տղաների բուժման պայմաններին, տեսել ու լսել, թե բուժումից բացի ուրիշ ինչով են զբաղվում նրանք: Հայկուհի Մինասյանը ՀՕՄ-ուհիներին նաև ներկայացրել է Զինվորի տան մեծ ծրագրերից մեկը՝ Վետերանների հոսպիտալի կառուցման գաղափարը, որն իրականություն դարձնելու ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկած են: