Մեր երկիրը սկսվեց թուլանալ ու պառակտվել այն ժամանակ ,երբ ՏիկՏոկ նկարող մասսան սկսեց ինչ-որ <<լուրջ>> քննարկումներ իրականացնել:
ՏիկՏոկում մեծ լսարան ձեռք բերելու համար Քրիստոսի արձանի վերաբերյալ թերի կարծիք արտահայտելուց ավելի ստոր քայլ դեռ չէի տեսել:
Գիտե՞ք ,թե որն է պատճառը,որ Քրիստոնեությունը կորցրել է իր դերը,իսկ քրիստոնյաները հեռացել են Աստծուց:
Դե եթե <<քրիստոնյա>> մեկը Աստծու խոսքը տարածելու փոխարեն ՏիկՏոկում ,ինչ-որ տարօրինակ վիդեոներ նկարի , հավաքի լսարան և սկսի անհեթեթություններ արտաբերելը, բնական է,որ քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած երկիրը կգնա դեպի անդունդ։
Փաստորեն արձանի ընկալումը խորթ է քրիստոնեությանը ,իսկ ՏիկՏոկում պարային շարժումներ անել՝ հարազա՞տ :
Արտահայտվություն է արվում ՝արձանը չպետք է հանդիսանա զբոսաշրջության զարգացման հիմք և արտերկրացիները գալու են տեսնելու Հայաստանը:
Լու՞րջ եք ասում: Փաստորեն ՏիկՏոկում քրիստոնյա հոգևորականին խայտառակ անելը , ձեր փնթի պահվածքը, երկրում պառակտություն մտցնելը արտերկրացրին պետք է տեսնի և ասի <<այո՜ , սա է Հայաստանը, տեսե՜ք ,ինչ ազգ են>>,իսկ որպես առաջին քրիստոնյա երկիր ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՁԱՆԻ կառուցումը տեսնելով արտերկրացին պետք է ասի ամո՞թ է :
Գոնե՞ հասկանում եք ,ինչ եք խոսում կամ լսու՞մ եք ինքներդ ձեզ:
Ձեր ՏիկՏոկներից մեկ-մեկ դուրս եկեք կարող ա ձեր ուղեղի որոշ մասնիկներ սկսեն աշխատել ու այլևս նման հիմար արտահայտությումներ կսկսեք չանել:
Հայաստանի, Հայաստանի ավանդույթներից, զբոսաշրջություն զարգացումից խոսում է մի մարդ ,ով ՏիկՏոկում լսարան ավելացնելու համար պատրաստ է ամեն հիմար խոսք ու զրույցի:
Ամո՜թ է , Քրիստոսի արձանը մեր երկրին օգուտ է տալու ,այո՜ զբոսաշրջությունը դրա շնորհիվ է ծաղկելու , մեր երկիրը սկսելու է նոր զարթոնք ապրել ,քանի որ յուրովի են սկսելու ճանաչել Հայաստան Աշխարհը։
Ինչը չէի ասի ՏիկՏոկում ձեր անկանոն շարժումների և չմտածված խոսքերի մասին: