Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է փաստին, որ երեկ ևս երկու հայկական գյուղ է անցել Ադրբեջանին։ Գրառման մեջ ասվում է․
Մենք դեռեւս հանդուրժում ենք մեկին, ով մի ամիս առաջ մեր հայրենիքի 25%-ը տվեց թուրքին։
Երեկ Արցախում եւս 2 հայկական գյուղ անցան ադրբեջանցիներին։
Սրանք պաշտոնապես ասում են՝ մեզ ինչ, ռուսները թող անհանգստանան։
Ու այդ ֆոնին հայտնվում են երեսպաշտներ, որոնց քննարկման թեման ոչ թե կորսվող Հայաստանն է, այլ իմ վրդովմունքն ու բառամթերքը։
Փաստորեն, կեղծ «ինտիլիգենտների» ատամը հեռացնելուց ավելի շատ է ցավում, քան մեր հայրենիքը՝ քարտեզից հեռացնելուց։
Ինչ ասեմ…Իմ մոտ այդպես չէ․,– գրել է նա։