Նիկոլ Փաշինյանի վարչախումբը Նիկոլից մի վատ սովորություն է վերցրել՝շանտաժի լեզվով մարդկանց ստիպել, որպեսզի աշխատեն իշխող ուժի համար։ Մարտի 26-ի ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանական այսպես կոչված էլիտան լծվել է սուրբ գործին՝ձայն մուրալուն։Սրբազան առաքելությանը միացել է ողջ իշխանական խունտան՝Նազելի Բաղդասարյանը, Դավիթը Առուշանյան, Գյումրիի փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը, Շիրակի տխրահռչակ մարզպետը եւ էլի մի քանի անհայտ ծագմամբ կույտեր, ովքեր Շիրակի մարզից պատգամավոր են ընտրվել։
Ambionnews-ը փորձեց փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանից ճշտել, թե ինչու՞ է քաղաքի հոգսերի փոխարեն, Արման Սարիբեկյանի ճակատագրով մտահոգված։Պապիկյանը ասաց, որ այս պահին զբաղված է չի կարող խոսել, ավելի ուշ փորձեմ, բայց ավելի ուշ հեռախոսն անհասանելի դարձավ։Դասական նիկոլական խունտայի վարքագիծ, թերևս զարմանալի ոչինչ չկա։
Տարբեր օրերին Ambionnews-ը ստանում է ահազանգեր այն մասին, որ իշխող ուժը վարչական ռեսուրս է կիրառում, հիմնական թիրախը այսպես կոչված իրենց ուսուցիչ հռչակածներն են ու պետական ապարատից սնվողները։Դպրոցի տնօրեններին բարձր մակարդակով հրահանգ է իջեցվել, որ ամեն ինչ ՔՊ-ի համար լավ լինի, հակառակ դեպքում իշխանությունը կսկսի վհուկների որսը, այսինքն՝կհարուցվեն շինծու քրեական գործեր, կբեմադրվեն տարբեր տեսակի ու մասշտաբի վարկաբեկող մասկի շոուներ։