Մարդ,որը չի կարողանում իր ընտանիքը ղեկավարել,ուզում է ստեղծել Արտաքին Հետախուզություն ,որը աշխարհի 10 լավագույն հետախուզությււններից մեկն է լինելու:Մարդ ,որը բանակ չի ծառայել , չի գիտակցում ,որ ուժային բոլոր կառույցներում շատ կարևոր է թե ով է հրամաններ տվողը ,այդ կառույցների համար կարևոր պայման է ղեկավարի կենսագրությունն ու անցած ճանապարհը:Հետախուզությունները իրենց աշխատանքի համար, դրսում հավաքագրում են պետական ,քաղաքական ,զինվորական ու այդ կարգի ճանաչված և ինֆորմացված ինտելեկտուլների:Դե հիմա պատկերացրեք մի հայ հետախույզի ,որը իր կյանքը կվստահի այս կառավարությանը ,որի անդամների 80% ,իրենք են օտարերկրյա գործակալներ և ամեն պահի կարող են թիկունքից դավաճանել ու ծախել իրենց :Պատկերացրեք մի հայ հետախույզի ,որը փորձում է օտար երկրում ռեզիդենտուրա ստեղծել գիտակ ու պետքական մարդկանցով ու այդ մարդիկ իրականում գիտեն ,որ Հայաստանի իշխանավորները բոլորը օտարերկրյա գործակալներ են:Էլ չեմ նշում այն հանգամանքը ,որ բոլորն էլ հասկանում են ,որ Հայաստանում ,այս պայմաններում ստեղծվող նման կառույցը Հայաստանի համար չի ստեղծվում:Այն ստեղծվում է մեկ այլ երկրի համար ,որը աշխատելու է մեր դաշնակից երկրների դեմ