Ճապոնիայի Նագանո քաղաքում մոտ 60 բնակիչ տարհանվել է մարդասպանի պատճառով, ով սպանել է երեք մարդու եւ դեռ չի վնասազերծվել ուժայինների կողմից։ Համաձայն ճապոնական մամուլում տեղ գտած հրապարակումների, ի սկզբանե ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ անհայտ անձը, ով տղամարդ է եղել, դանակահարել է մի կնոջ, ով ստացել է մարմնական վնասվածք։ Դրանից հետո հանցագործը բարիկադավորվել է եւ հրազենային կրակ բացել դեպի վայր ժամանակ ոստիկանների վրա։ Տուժածները հոստպիտալացվել են, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել։ Եւս մեկ վիրավորի էլ հնարավոր չի եղել հոսպիտալացնել, քանի որ նրան մոտենալ հանցագործը թույլ չի տվել։ Դեպքի վայրի շրջանի բնակչությանը հորդորել են փողոց դուրս չգալ, իսկ մոտակայքում բնակվող 60 մարդու տարհանել են։ Դեպքի վայրից, որտեղ բարկադավորվել է հանցագործը, լսվել են կրակոցի ձայներ։ Ոստիկանությունը փորձել է պարզել, թե հանցագործի բարիկադավորված շենքում այլ մարդիկ կան թե ոչ։