Մասիսում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդուն և փախուստի դիմել. հետիոտնը տեղում մահացել է. shamshyan.com

Դեկտեմբերի 12-ին, ժամը 21:10-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Մասիս քաղաքի 7 և 8-րդ փողոցների հատման վայրից դեպի կենտրոնական ճանապարհի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ հետիոտնը տեղում մահացել է:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ, 71-ամյա Գուրգեն Գրիգորյանն էր:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )