Ռոբերտ Բլեյքը, ով առավել հայտնի է «Սառը արյունով» (1967) և «Կորուսյալ մայրուղի» (1996 թ.) ֆիլմերով, «Բարետտա» հեռուստասերիալով (Baretta, 1975-1978), մահացել է 89 տարեկան հասակում։ Այս մասին հինգշաբթի հայտնել է The Hollywood Reporter-ը։
Բլեյքի զարմուհին ամսագրին պատմել է, որ դերասանը մահացել է Լոս Անջելեսում (Կալիֆորնիա) տանը՝ սրտի երկարատև հիվանդությունից հետո։
Դրամատիկ սերիալում իր դերի համար դերասանը 1975 թվականին ստացել է Էմմի մրցանակ, իսկ 1976 թվականին՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ։