60 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասան Լենս Ռեդիկը։ Նա խաղացել է «Գաղտնալսում» սերիալում, «Ջոն Ուիք», «Ես երազել եմ Աֆրիկայի մասին», «Օլդբոյ» և մի շարք այլ ֆիլմերում։
TMZ-ը հայտնում է, որ Լենսի մարմինը հայտնաբերվել է այսօր առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում Ստուդիո Սիթիում գտնվող իր տանը: Դերասանի մահվան պատճառն առայժմ անհայտ է, սակայն իրավապահ մարմինների աղբյուրները հայտնել են TMZ-ին, որ մահը բնական պատճառներով է եղել։