Մալաթիայի բաժին բերման ենթարկվածների մոտ հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել

Հուլիսի 31-ին Մալաթիայի ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` Բաբաջանյան փողոցում հայտնաբերեցին և, թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևանի և Աբովյանի երկու բնակչի։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

Մայրաքաղաքում բնակվող տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի և հերոինի նմանվող զանգվածներ։
Աբովյանի բնակիչը բերման ենթարկվելու ընթացքում փողոց էր նետել մի քանի փաթեթ հերոինի նմանվող զանգվածներ, որոնք դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )