• Latest
Ղարիբաշվիլին Ժաննա Անդրեասյանի հետ քննարկել է ՀՀ դպրոցներում վրացերենի՝ որպես 3-րդ օտար լեզվի ներդրման հարցը

Ղարիբաշվիլին Ժաննա Անդրեասյանի հետ քննարկել է ՀՀ դպրոցներում վրացերենի՝ որպես 3-րդ օտար լեզվի ներդրման հարցը

10 Մարտի, 2023
ՄԱՆԿԱԿԱՆ ԲՈՒՏԵՐԲՐՈԴ – ՄՈԾԱԿ

ՄԱՆԿԱԿԱՆ ԲՈՒՏԵՐԲՐՈԴ – ՄՈԾԱԿ

23 Մարտի, 2023
ԵԱ. 5-րդ խաղափուլում հաղթել են Մարիամ Մկրտչյանն ու Պոլինա Կոբակը

ԵԱ. 5-րդ խաղափուլում հաղթել են Մարիամ Մկրտչյանն ու Պոլինա Կոբակը

23 Մարտի, 2023
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

23 Մարտի, 2023
Ինչու դատարանը բերման չի ենթարկում որոշումը չկատարած իշխանական պատգամավորին.

Ինչու դատարանը բերման չի ենթարկում որոշումը չկատարած իշխանական պատգամավորին.

23 Մարտի, 2023
Այսօրվա հոսանքազրկումների մասին

Այսօրվա հոսանքազրկումների մասին

23 Մարտի, 2023
Անորակ կառուցապատման պատճառով Ստամբուլը վտանգի տակ է երկրաշարժի դեպքում. ահազանգում է քաղաքապետը

Անորակ կառուցապատման պատճառով Ստամբուլը վտանգի տակ է երկրաշարժի դեպքում. ահազանգում է քաղաքապետը

23 Մարտի, 2023
Ջուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելու

Ջուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելու

23 Մարտի, 2023
Արևմուտքից «հյուրեր» են սպասվում

Արևմուտքից «հյուրեր» են սպասվում

23 Մարտի, 2023
ԱԺ աշխատակազմի նորաթուխ ղեկավարը որոշել է գրաքննել «Ժողովուրդ» օրաթերթին. չի՛ հաջովի

ԱԺ աշխատակազմի նորաթուխ ղեկավարը որոշել է գրաքննել «Ժողովուրդ» օրաթերթին. չի՛ հաջովի

23 Մարտի, 2023
Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր

Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր

23 Մարտի, 2023
«Իրավիճակ է փոխվել». Օնիկ Գասպարյանն էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը

«Իրավիճակ է փոխվել». Օնիկ Գասպարյանն էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը

23 Մարտի, 2023
Խփիր գրպանին․

Խփիր գրպանին․

23 Մարտի, 2023
Որոշ ՔՊ-ականներ կողմ էին ՍԴ դիմելուն․

Որոշ ՔՊ-ականներ կողմ էին ՍԴ դիմելուն․

23 Մարտի, 2023
Նիկոլ Փաշինյանի անձնական «դրական վարկանիշը» նվազել է․ այն հետևողականորեն շարունակում է ընկնել

Նիկոլ Փաշինյանի անձնական «դրական վարկանիշը» նվազել է․ այն հետևողականորեն շարունակում է ընկնել

23 Մարտի, 2023
ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս․

ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս․

23 Մարտի, 2023
Վրացի ֆուտբոլիստը «թանկացել» է 25 միլիոն եվրոյով

Վրացի ֆուտբոլիստը «թանկացել» է 25 միլիոն եվրոյով

22 Մարտի, 2023
Շիրակ հյուրանոցի պատմությունն ու ճակատագիրը

Շիրակ հյուրանոցի պատմությունն ու ճակատագիրը

22 Մարտի, 2023
Այսօր ինչ կատարվեց Ազգային ժողովում.Արսեն Բաբայան

Այսօր ինչ կատարվեց Ազգային ժողովում.Արսեն Բաբայան

22 Մարտի, 2023
Կարևորի մասին Եղիր տեղեկացված Կարմրուկ. ախտանիշներ

Կարևորի մասին Եղիր տեղեկացված Կարմրուկ. ախտանիշներ

22 Մարտի, 2023
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 22-ին ընդունել է հայ oպերային երգիչների

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 22-ին ընդունել է հայ oպերային երգիչների

22 Մարտի, 2023
«Ամեն ինչ կենեն, որ գործը փակեն գցեն մի կողմ». ռուս զինծառայողի կողմից սպանված կնոջ գործով դատական նիստը հետաձգվեց

«Ամեն ինչ կենեն, որ գործը փակեն գցեն մի կողմ». ռուս զինծառայողի կողմից սպանված կնոջ գործով դատական նիստը հետաձգվեց

22 Մարտի, 2023
Ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում

Ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում

22 Մարտի, 2023
Արևշատյանի «Կոստանդնուպոլսի հայ երաժիշտ-տեսաբանները. XVIII-XIX դարեր» գրքում ի մի են բերվել հայ միջնադարյան երաժշտատեսական ավանդույթները

Արևշատյանի «Կոստանդնուպոլսի հայ երաժիշտ-տեսաբանները. XVIII-XIX դարեր» գրքում ի մի են բերվել հայ միջնադարյան երաժշտատեսական ավանդույթները

22 Մարտի, 2023
Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

22 Մարտի, 2023
Bloomberg. «Էրդողանի վիճակն ավելի է վատանալու»

Bloomberg. «Էրդողանի վիճակն ավելի է վատանալու»

22 Մարտի, 2023
Առաջիկայում ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Միրզոյան

Առաջիկայում ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Միրզոյան

22 Մարտի, 2023
Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Կիևի շրջանի Ռժիշչև քաղաքը, գրում են ուկրաինական լրատվականները

Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Կիևի շրջանի Ռժիշչև քաղաքը, գրում են ուկրաինական լրատվականները

22 Մարտի, 2023
Գերմանիայում ուսանելիս, Կոմիտասը 5 -10 րոպե ուշանում է դասից։ Ներողություն է խնդրում ու ներս մտնում

Գերմանիայում ուսանելիս, Կոմիտասը 5 -10 րոպե ուշանում է դասից։ Ներողություն է խնդրում ու ներս մտնում

22 Մարտի, 2023
Դատախազների աշխատավարձը կբարձրացվի

Դատախազների աշխատավարձը կբարձրացվի

22 Մարտի, 2023
Հրագործական նյութերի ոլորտը կկանոնակարգվի․ ընդունվել է օրենքի նախագիծը

Հրագործական նյութերի ոլորտը կկանոնակարգվի․ ընդունվել է օրենքի նախագիծը

22 Մարտի, 2023
  • Գովազդ
  • Armenian
  • English
  • Russian
Հինգշաբթի, 23 Մարտի, 2023
ԱՄԲԻՈՆ NEWS
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
No Result
View All Result
ԱՄԲԻՈՆ NEWS
No Result
View All Result
Home Հասարակություն

Ղարիբաշվիլին Ժաննա Անդրեասյանի հետ քննարկել է ՀՀ դպրոցներում վրացերենի՝ որպես 3-րդ օտար լեզվի ներդրման հարցը

10 Մարտի, 2023
in Հասարակություն

Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որի ժամանակ Անդրեասյանը կարևորել է ՀՀ-ի և Վրաստանի միջև դպրոցական և միջբուհական համագործակցությունը:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին:

Ողջունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է հայ-վրացական բազմակողմ հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը։ Նշվել է, որ Վրաստանին և Հայաստանին կապում են դարավոր պատմությունը և բարիդրացիական հարաբերությունները: Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը կնպաստի հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով բարեկամական սերտ համագործակցությունը ՀՀ-ի և Վրաստանի միջև:Նախարարը այս համատեքստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ ընդլայնելու փոխհամագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության բնագավառներում: Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ համատեղ ծրագրերի իրականացումն էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների միջև բարեկամական կապը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներին աջակցելու համար՝ կարևորելով կրթության և գիտության ոլորտներում արդյունավետ համագործակցությունը:

Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է ՀՀ-ի և Վրաստանի միջև դպրոցական և միջբուհական համագործակցությունը, որի կարևոր ձեռքբերումներից է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև համագործակցության հուշագրի, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Նա հայտնել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում՝ ընդլայնելու համագործակցության շրջանակը՝ ընդգրկելով ՀՀ և Վրաստանի այլ ուսումնական հաստատություններ ու կրթագիտական կառույցներ ևս:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը՝ ուղղված ՀՀ դպրոցներում վրացերենի՝ որպես երրորդ օտար լեզվի ներդրմանը, ինչպես նաև միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագրի կարևորությանը, որի միջոցով ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի բուհերում, իսկ Վրաստանի քաղաքացիները՝ ՀՀ բուհերում:

Մշակույթի ոլորտում նախարարը կարևորել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը՝ մշտապես ցուցաբերվող աջակցության համար:

Նա հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ 2023-24 թթ.-ին կազմակերպելու փոխադարձ մշակույթի օրեր: Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ աշխատանքները համակարգելու նպատակով հայկական կողմը մշակել է «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի  նախարարության միջև Հայաստանում և Վրաստանում փոխադարձ մշակույթի օրերի անցկացման մասին» փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը դեռևս գտնվում է ներպետական համաձայնեցման փուլում և շուտով կներկայացվի վրացական կողմին՝ փոխհամաձայնեցման:

Քննարկվել են նաև սպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:   ՀՀ ԿԳՄՍ նախարարը Վրաստանի վարչապետին  տեղեկացրել է Հայաստանում նախատեսվող միջազգային մարզական միջոցառումների՝ Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների և Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունների մասին:

Նախարարն անդրադարձել է նաև երիտասարդական քաղաքականության բնագավառում համատեղ ծրագրեր իրականացնելու կարևորությանը՝ ընդգծելով հայ-վրացական երիտասարդական ֆորումի անցկացումը, որի նպատակն է զարգացնել երկխոսությունը երիտասարդների  միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Share199Tweet124SendShare

Շաբաթվա Կարևոր նյութերը

  • Իշխող ուժի կողմից վարչական լծակներ են օգտագործվում

    Իշխող ուժի կողմից վարչական լծակներ են օգտագործվում

    630 shares
    Share 252 Tweet 158
  • Անահիտ Շախնազարյանը Գյումրից է,ու մինչև տնօրեն նշանակվել է աշխատել է Գյումրու 38րդ դպրոցում որպես անգլերեն լեզվի ուսուցիչ.Գոռ Հովհաննիսյան

    602 shares
    Share 241 Tweet 151
  • Սիրելի ընկերներ Անի(Մարալիկ) ընտերություներին մնաց ուղիղ մի շաբաթ հուսովեմ խելացի ընտերություն կկատարեք.Գոռ Հովհաննիսյան

    594 shares
    Share 238 Tweet 149
  • Մարտի 26-ի ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանական այսպես կոչված էլիտան լծվել է սուրբ գործին՝ձայն մուրալուն

    583 shares
    Share 233 Tweet 146
  • Ինտերակտիվ դաս՝ Թումանյանական մոտիվներով

    746 shares
    Share 298 Tweet 187
  • Դատախազական շուրջ 440 ակտ մարդկանց համար ունեցել է շրջադարձային նշանակություն. Դատախազությունն ամփոփել է 2021-ը

    656 shares
    Share 262 Tweet 164
ԱՄԲԻՈՆ NEWS

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Գովազդ

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam