Օրերս Գյումրիում տեղի ունեցած միջադեպի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՔՊ-ական Երվանդ Խանամիրյանին։ Խանամիրյանի փաստաբան՝Արամայիս Հայրապետյանը հաստատել է տեղուկությունը։Փաստաբանի խոսքով՝ըստ նախաքննության Երվանդ Խանամիրյանը մեղադրվում է, ենթադրյալ հանցանքը թաքցնելու մեջ։Այս պահին ձերբակալված է Խանամիրյանը։Փաստաբանը այլ մանրամասներ ներկայացրեց։
ՔՊ-ական Երվանդ Խանամիրյանը և գործարար Մարտին Թորոյանը, նույն ինքը լավաշի Մրդոն մտերիմ ընկերներ են, նրանք անգամ բիզնես գաղափար և քաղաքական հայացքներ են միմյանց հետ կիսում։
Գործարար Մարտին Թորոյանը, ինչպես Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցությունից պարզաբանեցին, իրենց կուսակիցը չէ, պարզապես 2021թ.-ի Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ժամանակ սատարել է մտերիմ ընկերոջը, կարճ ասած՝իրենց շարքերում քայլող ամեն ոք պարտադիր չէ, որ ՔՊ-ական լինի։
ՔՊ-ական Երվանդ Խանամիրյանը դեռ անցած ամառ էր հայտնվել լրագրողների ուշադրության կենտրոնում, երբ Գյումրիի Լևոն Մադոյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում գտնվող մայթի վրա Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամը,Երվանդ Խանամիրյանը որոշեց իրականացնել շինարարական աշխատանքներ՝ չունենալով համապատասխան շինթույլտվություն:Լրագրողական անհոգնել պայքարից հետո Խանամիրյանի օֆիսը չկառուցվեց։
Հիշոցնենք, որ գործարար Մարտին Թորոյանը կասկածվում է մտերիմ ընկերոջ՝ Երվանդ Խանամիրյանի, ևս մեկ հոգու մասնակցությամբ իր տունը վերանորոգող արհեստավորին՝ 50-ամյա Հ․ Մ․-ին, հրազենային վնասվածք հասցնելու մեջ։
Մարտին Թորոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը 2 ամսով և գրավ 10 մլն. դրամի չափով։