Transfermarkt կայքը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների հավաքականի կազմը։ Առաջին տեղում «ՊՍԺ»-ն ներկայացնող Կիլիոն Մբապեն է։ Նա գնահատվել է 180 միլիոն եվրո։ Թիմի ընդհանուր արժեքը գնահատվել է 1,17 միլիարդ եվրո։ Սիմվոլիկ հավաքականում են նաեւ՝ Տիբո Կուրտուան Մադրիդի «Ռեալից», ով գնահատվում է 60 միլիոն եվրո, Մատեյս դե Լիտը «Բավարիայից, ով գնահատվել է 70 միլիոն եվրո, Յոշկո Գվարդիոլը «ՌԲ Լեյպցիգից»՝ գնահատվել է 75 միլիոն եվրո, Ռուբեն Դիաշը՝ «Մանչեսթեր Սիթիից»՝ գնահատվել է 75 միլիոն եվրո, Պետրին «Բարսելոնայից», գնահատվել է 100 միլիոն եվրո, Ջամալ Մուսիալան՝ «Բավարիայից» գնահատվել է 100 միլիոն եվրո, Ջուդ Վելինգհեմը՝ «Դորտմունդ Բորուսիայից»՝ 110 միլիոն եվրո, Ֆիլիպ Ֆոդենը՝ «Մանչեսթեր Սիթիից»՝ 110 միլիոն եվրո, Վինիսիուս Ժունիորը՝ Մադրիդի «Ռեալից»՝ 120 միլիոն եվրո, Էրլինգ Հոլանդը՝ «Մանչեսթեր Սիթիից» 170 միլիոն եվրո եւ Կիլիան Մբապեն՝ «ՊՍԺ»-ից, 180 միլիոն եվրո։