Հրաձգություն է տեղի ունեցել Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Կա առնվազն վեց զոհ։ Մի քանի հոգի էլ ստացել է տարբեր ծանրության վիրավորում։ Ըստ գերմանական մամուլում տեղ գտած հրապարակումների, հանցագործության վայրը ենթադրաբար կարող է կապ ունենալ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հետ։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 21։00-ին՝ Ալստերդորֆ շրջանում։ Դեպքի մանրամասները չեն բացահայտվում։ Գերմանական մամուլում առկա հրապարակումների համաձայն, հանցագործին հաջողվել է դիմել փախուստի եւ թաքնվել։