«Այսօր՝ մարտի 4-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի 13-րդ բնակարանում կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ազգանուշ Ս-ի դին։
Ահազանգով դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածի մարմնի տարբեր մասերին կա դանակի 10 հարվածի հետք։
ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ