Փետրվարի 29-ին ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները գիշերային ուժեղացված ծառայության ժամանակ բացահայտել են գողության դեպք:Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները ժամը 04:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի կենտրոն թաղամասի 52/8 հասցեում գործող դեղատնից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Հարություն Հ.-ին:
Չարագործը նշված դեղատնից գողություն կատարելուց հետո, երբ նկատել է ոստիկանության աշխատակիցներին, դիմել է փախուստի, սակայն ոստիկանները հետապնդել են նրան ու բերման ենթարկել:Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում